90-ականների Ռուսաստանում, հետո նաև՝ ԱՊՀ տարածքում Սերգեյ Մավրոդին «ՄՄՄ» ֆինանսական բուրգ էր ստեղծել։ Մարդիկ իրենց փողերը տալիս էին Մավրոդիին, փոխարենը ստանում նրա նկարով թուղթ, որն, ըստ էության, մուրհակ էր, պարտատոմս։ Պարտատոմսի գինը որոշում էր Սերգեյը՝ ամեն երեքշաբթի ու հինգշաբթի օրերին հայտարարելով, թե ինչքան են աճել դրանք։ Էդ թղթերի սեփականատերը կարող էր դրանք ներկայացնել, օրինակ՝ «ՄՄՄ»-ի գրասենյակ ու ստանալ փողը՝ հավելյալ ֆանտաստիկ մեծ տոկոսներով։ Միլիոնավոր մարդիկ առնում ծախում էին էդ թղթի կտորները՝ «լավ օրերին» Սերգեյին բերելով օրական 50 մլն դոլար եկամուտ։ Ֆինանսական այս բուրգի պատմության մասին պատմող ֆիլմում նշվում է, որ Մավրոդին կառավարությանը նույնիսկ առաջարկել է ռուսական ռուբլին փոխարինել իր տոմսերով։ Տարբեր գնահատականներով՝ մինչև 15 մլն մարդ հավատացել էր այս խարդախությանը, որն, ի դեպ, այնքան խելացի էր կազմակերպված, որ դեմոկրատիա խաղացող իշխանության ուժային կառույցները դեմն առնելու պատրվակ չէին գտնում։ Վերջում նրան նստացրին հարկերից խուսափելու պատրվակով։
Հիմա սա ինչի հիշեցի… Մավրոդիի այս պատմությունը հիմա ակտուալ ոչինչ չի հիշեցնո՞ւմ։ Ասում եմ՝ բիթքոինը փուչիկ է։ Արժեքը պետք է որևէ սուբստանցիա ունենա։ Եթե բիթքոին կարաս ստեղծես ուղղակի կոմպյուտերի որոշակի կոնֆիգուրացիա աշխատեցնելով, ապա դա որևէ բնական արժեք չունի։ Եթե բնական արժեք չունի, ապա փուչիկ է։ Փուչիկն այնքան ժամանակ գոյություն ունի, քանի դեռ կան Մավրոդիի թղթերն առնող այն 15 մլն մարդկանց նման մարդիկ, որոնք պատրաստ են իրենց քրտինքով (կամ ոչ միայն) աշխատած փողերից հրաժարվել՝ հօգուտ ինչ-որ վիրտուալ թվերի, որոնք ոչ մի բանով ապահովված չեն։ Եթե ակնհայտ սպեկուլյատիվ մեթոդներով մի «ոչմիբանի» գինը հասնում է 20.000$, ապա մնում է ադի-բուդին վերցնես, նայես, թե էդ կինոյից ովքեր են ամենաշատը տուժելու։
Իհարկե, մեր ժողովրդի համար բիթքոինը մարմնավորում է արդի ամենաակտուալ երազանքը՝ անաշխատ եկամուտը։ Սրանից այն կողմ գրավիչ բան չկա միջին վիճակագրական Արմանի համար։ Մենակ պատկերացրեք, Արմանը մասիվի տունը ծախում է ու «զբաղվում ԲԻԹՔՈԻՆՈՎ, ապե՜»։ Ես դա մոտավոր ըսենց եմ պատկերացնում՝ Չարբախում վարձակալած միսենյականոցում նստած, պճեղների հետ խաղալով՝ տան փողով, էժանով (5168$) առնում է 6 բիթքոին (կարդա՝ 6 հատ ոչմիբան) ու երազում «մլյոնատեր» դառնալ, երբ դրա գինը կհասնի, ասենք, 247.899 դոլար 99 ցենտ։ Հիանալի պլան է, չէ՞։ Մենակ թե Արմանը իսկի չգիտի էլ՝ Սատոշի Նակամոտոն ով է, էդ բիթքոինը որտեղից է առաջանում, ու չի էլ պատկերացնում, որ երբ էդ էժանով առած 6 հատ ոչմիբանը հավասարվեց մի հատ մեծ, տռուզ ԶՐՈ-ի, ինքը դրա մասին վերջինն է իմանալու, էն էլ պատահական, երբ դրա մասին Լիլի Հովերը եղանակի տեսությունից լիրիկական զեղում կատարի՝ ներկայացնելով միջազգային ֆինասական բորսաների անցուդարձը։
Հ․Գ․ Խելացի մարդիկ կհակադարձեն, որ բանկային տոկոսն էլ է անաշխատ եկամուտ ու ԱՄՆ-ի ՀՆԱ-ի կեսը նման «Փող-փող» շղթայով է ձևավորվում։ Ու ճիշտ կլինեն հակադարձողները։ Բայց այն դեպքում, դու գոնե դեմքով ճանաչում ես նրանց, կան օրենսդրորեն կարգավորվող ճիշտ/սխալ խաղի կանոններ։ Իսկ «Սատոշի Նակամոտոյի» դեմքը ոչ մեկ չի էլ տեսել։ Նրա պատմությունն ու գտնվելու վայրը ոչ ոք չգիտի։ Անհայտ է նաև, թե որտեղից ու ինչ սկզբունքով է իրականացվում բիթքոինի էմիսիան։ Արմանատիպ լոխերի մեծ բանակի առկայության պարագայում, մենակ էմիսիայի մի գործիքով կարելի է բիթքոինի գինը հասցնել տիեզերք ու իջեցնել ուր ուզեն, քանի որ սպեկուլյանտների պակաս չկա բորսաներում։ Բայց Արմանին դա չի հետաքրքրում, որովհետև մինչև բոլորը էշի պես աշխատում են, ինքը միակն է, որ ջոկել է աշխարհի տերը դառնալու ճիշտ ճանապարհն ու, գիշերով, քարվան կտրելու շորերը հագած, դուրս է եկել որսի։ Հ․Գ․2․ Կարծում եք՝ «Արմանը» մտացածին կերպար է՞։ Սխալվում եք ։))
Ամանորյա հեքիաթ բիթքոինի մասին
90-ականների Ռուսաստանում, հետո նաև՝ ԱՊՀ տարածքում Սերգեյ Մավրոդին «ՄՄՄ» ֆինանսական բուրգ էր ստեղծել։ Մարդիկ իրենց փողերը տալիս էին Մավրոդիին, փոխարենը ստանում նրա նկարով թուղթ, որն, ըստ էության, մուրհակ էր, պարտատոմս։ Պարտատոմսի գինը որոշում էր Սերգեյը՝ ամեն երեքշաբթի ու հինգշաբթի օրերին հայտարարելով, թե ինչքան են աճել դրանք։ Էդ թղթերի սեփականատերը կարող էր դրանք ներկայացնել, օրինակ՝ «ՄՄՄ»-ի գրասենյակ ու ստանալ փողը՝ հավելյալ ֆանտաստիկ մեծ տոկոսներով։ Միլիոնավոր մարդիկ առնում ծախում էին էդ թղթի կտորները՝ «լավ օրերին» Սերգեյին բերելով օրական 50 մլն դոլար եկամուտ։ Ֆինանսական այս բուրգի պատմության մասին պատմող ֆիլմում նշվում է, որ Մավրոդին կառավարությանը նույնիսկ առաջարկել է ռուսական ռուբլին փոխարինել իր տոմսերով։ Տարբեր գնահատականներով՝ մինչև 15 մլն մարդ հավատացել էր այս խարդախությանը, որն, ի դեպ, այնքան խելացի էր կազմակերպված, որ դեմոկրատիա խաղացող իշխանության ուժային կառույցները դեմն առնելու պատրվակ չէին գտնում։ Վերջում նրան նստացրին հարկերից խուսափելու պատրվակով։
Հիմա սա ինչի հիշեցի… Մավրոդիի այս պատմությունը հիմա ակտուալ ոչինչ չի հիշեցնո՞ւմ։ Ասում եմ՝ բիթքոինը փուչիկ է։ Արժեքը պետք է որևէ սուբստանցիա ունենա։ Եթե բիթքոին կարաս ստեղծես ուղղակի կոմպյուտերի որոշակի կոնֆիգուրացիա աշխատեցնելով, ապա դա որևէ բնական արժեք չունի։ Եթե բնական արժեք չունի, ապա փուչիկ է։ Փուչիկն այնքան ժամանակ գոյություն ունի, քանի դեռ կան Մավրոդիի թղթերն առնող այն 15 մլն մարդկանց նման մարդիկ, որոնք պատրաստ են իրենց քրտինքով (կամ ոչ միայն) աշխատած փողերից հրաժարվել՝ հօգուտ ինչ-որ վիրտուալ թվերի, որոնք ոչ մի բանով ապահովված չեն։ Եթե ակնհայտ սպեկուլյատիվ մեթոդներով մի «ոչմիբանի» գինը հասնում է 20.000$, ապա մնում է ադի-բուդին վերցնես, նայես, թե էդ կինոյից ովքեր են ամենաշատը տուժելու։
Իհարկե, մեր ժողովրդի համար բիթքոինը մարմնավորում է արդի ամենաակտուալ երազանքը՝ անաշխատ եկամուտը։ Սրանից այն կողմ գրավիչ բան չկա միջին վիճակագրական Արմանի համար։ Մենակ պատկերացրեք, Արմանը մասիվի տունը ծախում է ու «զբաղվում ԲԻԹՔՈԻՆՈՎ, ապե՜»։ Ես դա մոտավոր ըսենց եմ պատկերացնում՝ Չարբախում վարձակալած միսենյականոցում նստած, պճեղների հետ խաղալով՝ տան փողով, էժանով (5168$) առնում է 6 բիթքոին (կարդա՝ 6 հատ ոչմիբան) ու երազում «մլյոնատեր» դառնալ, երբ դրա գինը կհասնի, ասենք, 247.899 դոլար 99 ցենտ։ Հիանալի պլան է, չէ՞։ Մենակ թե Արմանը իսկի չգիտի էլ՝ Սատոշի Նակամոտոն ով է, էդ բիթքոինը որտեղից է առաջանում, ու չի էլ պատկերացնում, որ երբ էդ էժանով առած 6 հատ ոչմիբանը հավասարվեց մի հատ մեծ, տռուզ ԶՐՈ-ի, ինքը դրա մասին վերջինն է իմանալու, էն էլ պատահական, երբ դրա մասին Լիլի Հովերը եղանակի տեսությունից լիրիկական զեղում կատարի՝ ներկայացնելով միջազգային ֆինասական բորսաների անցուդարձը։
Հ․Գ․ Խելացի մարդիկ կհակադարձեն, որ բանկային տոկոսն էլ է անաշխատ եկամուտ ու ԱՄՆ-ի ՀՆԱ-ի կեսը նման «Փող-փող» շղթայով է ձևավորվում։ Ու ճիշտ կլինեն հակադարձողները։ Բայց այն դեպքում, դու գոնե դեմքով ճանաչում ես նրանց, կան օրենսդրորեն կարգավորվող ճիշտ/սխալ խաղի կանոններ։ Իսկ «Սատոշի Նակամոտոյի» դեմքը ոչ մեկ չի էլ տեսել։ Նրա պատմությունն ու գտնվելու վայրը ոչ ոք չգիտի։ Անհայտ է նաև, թե որտեղից ու ինչ սկզբունքով է իրականացվում բիթքոինի էմիսիան։ Արմանատիպ լոխերի մեծ բանակի առկայության պարագայում, մենակ էմիսիայի մի գործիքով կարելի է բիթքոինի գինը հասցնել տիեզերք ու իջեցնել ուր ուզեն, քանի որ սպեկուլյանտների պակաս չկա բորսաներում։ Բայց Արմանին դա չի հետաքրքրում, որովհետև մինչև բոլորը էշի պես աշխատում են, ինքը միակն է, որ ջոկել է աշխարհի տերը դառնալու ճիշտ ճանապարհն ու, գիշերով, քարվան կտրելու շորերը հագած, դուրս է եկել որսի։
Հ․Գ․2․ Կարծում եք՝ «Արմանը» մտացածին կերպար է՞։ Սխալվում եք ։))
Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից