ՌԴ ԶՈւ 102-րդ բազայի ռազմաբժիշկները անցկացրել են մարտավարական հատուկ վարժանքներ
Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ռազմաբժշկական ստորաբաժանման զինծառայողները մարտավարական հատուկ վարժանքներ են անցկացրել՝ բանակային ավիացիայի ներգրավմամբ: Վարժանքներն անցկացվել են բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում: Այս մասին Razm.info-ին հայտնել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:
Վարժանքների ընթացքում զինծառայողները մարտի դաշտում մշակել են պայմանականորեն վիրավորված զինծառայողների տարհանման գործողություններ, որոնց ժամանակ օգտագործվել են բժշկական սարքավորումներ, ռազմական տեխնիկա և բանակային ավիացիա:
Բանակային ավիացիայի օդաչուները մշակել են բարձրլեռնային տեղանքում գտնվող անծանոթ հրապարակում արտակարգ վայրէջք կատարելու, վիրավորված զինծառայողներին փրկարարական հատուկ պարանների և վերհանների միջոցով տարհանելու գործողություններ:
Մարտավարական հատուկ վարժանքներին մասնակցել է ավելի քան 100 զինծառայող, ներգրավվել է 30 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում նաև Էրեբունի ավիաբազայի Մի-8ՄՏ ուղղաթիռներ:

Աղբյուրը՝ razm.info