Քաղաքական

30.12.2017 09:48


Արայիկ Խանդոյանը հացադուլ է հայտարարել

Արայիկ Խանդոյանը հացադուլ է հայտարարել

«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը տեղափոխվել է պատժախուց։

«Տեղափոխման պահին նա հացադուլ է հայտարարել, որով իր բողոքն է արտահայտում իր նկատմամբ կիրառվող հետապնդումների դեմ, և նաև՝ իր համերաշխությունը հացադուլավորներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Նշենք, որ վերջիններս արդեն տաս օրից ավելի գտնվում են հացադուլի մեջ, և տեղափոխվել են ոչ թե հացադուլավորների համար նախատեսված խցեր, այլ՝ պատժախցեր, որտեղ տիրում են անմարդկային պայմաններ։

Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը պահանջում են իրենց տեղափոխել Արմավիր ՔԿՀ, սակայն Նուբարաշեն ՔԿՀ-ի ղեկավարությունը անհիմն պատճառներով ձգձգում է հարցի լուծումը։ Արայիկ Խանդոյանը հացադուլ հայտարարելով պահանջում է շուտափույթ կերպով բավարարել Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահանջները և նրանց տեղափոխել Արմավիր ՔԿՀ։

Փաստորեն երեք Սասնա Ծուռ Նոր տարին կդիմավորեն հացադուլի մեջ՝, ցուրտ և մարդկային պայմաններից զուրկ խցերում»,-տեղեկացրել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը