ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետախույզները վարժանքներ են անում Հայաստանում
Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումները վարժանքներ են մեկնարկել էքստրեմալ պայմաններում գործելու թեմայով։ Վարժանքներին ներգրավվել է ավելի քան 300 զինծառայող, շուրջ 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ հետախուզության և կապի «Ստրելեց» և «Ազարտ» համալիրներ։ Այս մասին դեկտեմբերի 27-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։
Նախքան վարժանքները զինծառայողները յուրացրել են ձեռնամարտի, նռնականետության հմտություններ։ Վարժանքներին զինծառայողները հաղթահարելու են այնպիսի խոչընդոտներ, որոնք մարտական իրադրությունում ավելի հաճախ կարող են հանդիպել։
Վարժանքներին առավելապես ուշադրություն է դարձվելու մարտականին մոտ պայմաններում զինված հետախույզների քողարկված շարժվելու հմտությունների ամրապնդմանը։ Մարտականին մոտ պայմաններ ստեղծելու համար օգտագործվելու են իմիտացիոն միջոցներ։

Աղբյուրը՝ razm.info