Կարծիք

29.12.2017 10:15


Հայաստանում ստրկամտության ու անինքնասիրության տոնավաճառ է սկսվել

Հայաստանում ստրկամտության ու անինքնասիրության տոնավաճառ է սկսվել

Հայաստանում ստրկամտության ու անինքնասիրության տոնավաճառ է սկսվել, կամ, ավելի ճիշտ, շարունակվում է դարավոր ավանդությունը: «Լուրջ» մարդիկ լուրջ դեմքով ափսոսում են, որ Հայաստանը դեմ է քվեարկել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքի ճանաչմանը:

Փաստարկներ`

1, Մենք վատացրեցինք հարաբերությունները Իսրայելի հետ,
2. ԱՄՆ-ն կջղայնանա ու մեզ կպատժի` էլ փող չի տա,
3. Միացել ենք Թուրքիայի նախաձեռնությանը:

Այս փաստարկների դեմ, հոգով ու սրտով, կարելի է արտահայտվել միայն հասուն տղամարդկանց մտերմիկ միջավայրում:
-----------------------------------------------------------------------------------
Նախ` որ պարզ լինի, ասեմ, որ Իսրայելի ու հրեաների դեմ ոչինչ չունեմ: Ավելին, շատ դեպքերում հիանում եմ իրենցով ու փորձում սովորել: Սովորելու անթիվ բաներ կան: Հրեաների հետ միշտ ավելի հաճույքով եմ շփվել, որովհետ ավելի շատ ընդհանրություններ ու հետաքրքրություններ կան, քան արաբների հետ: Նաև քաղաքակրթական առումով հրեաներն ավելի հետաքրքիր են, գոնե ինձ համար: Մի խոսքով, եթե ասեին, որ անմարդաբնակ կղզում պետք է հայտնվեմ, ում հետս կվերցն եմ, արաբի՞ն, թե հրեայի՞ն, հաստատ հրեային հետս կտանեի: Զրուցելու լիքը թեմաներ կլինեն, համ էլ կխնդրեի, որ ջութակն էլ հետը վերցներ:

Սակայն անձամբ ինձ համար մեկ է, թե Երուսաղեմը ում մայրաքաղաքը կլինի, շահերի բացակայության պատճառով: Ինձ համար դա առևտրի առարկա է` ով շատ կտա ու ումից քիչ վնաս կլինի, առանց անձնավորելու: Այդ առումով ես անգլիացի եմ, բարեկամ-մարեկամ չկա` Only Bizness.
----------------------------------------------------------------------------------
Հիմա անցնենք գործի:

ա/ Որքան անինքնասեր ու անարժանապատիվ մարդ պետք է լինես, որ մտահոգվես հայ-իսրայելական հարաբերություններով (ո՞ր հարաբերություններով), այն ժամանակ, երբ մեր զինվորներին իսրայելական զենքերով են սպանում ու այդ պարագայում ափսոսաս դեմ քվեարկելեւ համար:

բ/ Ի տարբերություն Իսրայելի, Պաղեստինը ճանաչել է Ցեղասպանությունը և Արևելյան Երուսաղեմում սատարում է հայկական համայնքին ու եկեղեցիներին: Բա կողմ կամ ձեռնպահ քվեարկելուց ոնց եք դա բացատրելու ու ոնց եք հարվածի տակ դնելու արաբական երկրներում ապրող հայկական համայնքները:

գ/ Որքան հեռու է պետք լինել քաղաքականությունից ու միջազգային հարաբերություններից, որ այն պարագայում, երբ աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը (բացի երկու լուրջ երկրից ու մի քանի քարկտիկներից), դեմ են քվեարկել (նաև ԱՄՆ իսթեբլիշմենթի մեծ մասն է դրան դեմ, այդ թվում նաև հրեական լուրջ ինտելեկտուալ շրջանակները), որ մտահոգվել այդ քվեարկության համար ու ինչ-որ եզրակացություններ անել:

դ/ Արևելյան Երուսաղեմի հարցը շատ նման է Արցախի հարցին, դա էլ մի կողմ դնենք:

------------------------------------------------------------------------

Եզրակացություն.
մեծ քանակությամբ մարդիկ, սովորության համաձայն, մտահոգվել են, որ հետույք մտնելու ֆանտաստիկ հնարավորություն են բաց թողել, առանց մտածելու իրենց (այսինքն ազգի) հետույքի անկանխատեսելի ճակատագրի մասին, հակառակն անելու պարագայում: Ինչպես ասում են, ... հայերի հետույքային անալիտիկ խելքը:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը