Կարծիք

29.12.2017 08:52


Սուպերմարկետներում «Պոմպեյի վերջին օրն» է

Սուպերմարկետներում «Պոմպեյի վերջին օրն» է

Տրանսֆերտների, խոպանից բերած փողերի շնորհիվ բնակչության մի զգալի հատված սուպերմարկետներում «Պոմպեյի վերջին օրն» է սարքել: Ծայրահեղ աղքատներին այս ու այն կողմից ողորմություն են շպրտում: Պետապարատը կորպորատիվ քեֆերի մեջ է, ռեստորանները չեն հերիքում...
Էս ամենը տեսնելով՝ իշխանական վերնախավը գոհ ժպտում է և այս իրարանցումը վերագրում «տնտեսական աճին»: Տրանսֆերտախոպանային աջակցության հիմքի վրա իրենք տարին փակում են «դրական ցուցանիշներով»:
Եվ արդեն ճամպրուկները կապած պատրաստվում են Ամանորը նշել ամերիկաներում, եվրոպաներում, դուբայներում և հայտնի ու անհայտ կղզիներում:
Բա մի հնար չլինե՞ր սրանց բոլորի ինքնաթիռները ուղղությունը փոխեին ու հայտնվեին Բերմունդյան եռանկյունում:
Հայերեն ասած՝ կորցնեինք-պրծնեինք...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը