Լրահոս

03.02.2010 15:07


Չորս երեխա՝ ամուսնուն կողքին պահելու համար

Չորս երեխա՝ ամուսնուն կողքին պահելու համար

-Եթե պաշտոնական տվյալներով դիտարկենք, Երևանում 4 ամուսնություններին համապատասխանում է մեկ ապահարզան, գյուղերում' 10-ին 1-ը։ Գյուղի ընտանիքներն ավելի ամուր են,-խոսելով ամուսնությունների և ամուսնալուծությունների մասին'  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Ըստ սոցիոլոգի' դա հիմնավորվում է նրանով, որ քաղաքը բաժանվելու և առանձին ապրելու ավելի մեծ հնարավորություն է տալիս, քան «գյուղում հավերը, կովերը, խոզերը».

-Գյուղում հիմնականում տղամարդը տունը թողնում գնում է. կա՛մ խոպան է գնում, կա՛մ հարևանի տուն։

Ադիբեկյանն ասել է, թե Երևանում ապահարզանների թիվը 3 անգամ պակաս է աշխարհի մյուս մայրաքաղաքներից։ Ամուսնալուծություններին նպաստում է ընտանիքում երեխաների փոքր թիվը։ Այնպես որ, սոցիոլոգ Ադիբեկյանը հայ աղջիկներին խորհուրդ է տվել ամուսիններին կողքները պահելու համար նվազագույնը 4 երեխա ունենալ։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը