«Ծառուկյան» դաշինքը նախագահի թեկնածու չի առաջադրի․ Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանը այսօր Գյումրիում բացասական պատասխան տվեց «Ազատության» հարցին, թե արդյոք «Ծառուկյան» դաշինքը պատրաստվում է նախագահի թեկնածու առաջադրել:
««Ծառուկյան» դաշինքը երբեք ու երբեք չի պարտվելու: Եթե մեր քանակը այսօր քիչ է, ինչի՞ հիման վրա մենք պետք է դնենք, ուզում եմ մի հատ հասկանամ: Եթե մերը 31 պատգամավոր է՝ հարկավոր է 75-ը, ինչի՞ համար պետք է դնենք: Մենք մեր ծանր տեղը երբեք չենք թեթևացնելու», - հայտարարեց դաշինքի առաջնորդը:
Փոփոխված Սահմանադրությամբ՝ հաջորդ տարվա ապրիլից երկրի առաջին պաշտոնյան ոչ թե նախագահն է լինելու, այլ՝ վարչապետը: Նախագահին ընտրելու է Ազգային ժողովը՝ 7 տարի ժամկետով: Նախագահ կդառնա այն թեկնածուն, որին կհաջողվի ստանալ պատգամավորների ընդհանուր թվի երեք քառորդի, այսինքն՝ 105-ից առնվազն 79-ի ձայները։

Մանրամասները՝ Ազատություն-ում։