Քաղաքական

25.12.2017 10:15


Սամվել Բաբայանի փաստաբանը դիմել է Վերաքննիչ դատարան

Սամվել Բաբայանի փաստաբանը դիմել է Վերաքննիչ դատարան

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը քիչ առաջ դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և երկու մեղադրանքով էլ կայացնել արդարացման դատական ակտ։

Վերաքննիչ դատարանը դիմումը քննի մոտ 15-20 օրվա ընթացքում։

7or-ի հարցին, թե ինչ ակնկալիք ունեն Վերաքննիչ քրեական դատարանից, Ա․Քալաշյանը պատասխանել է․

-Անկախ որևէ ակնկալիքից՝ բողոքը պետք է ներկայացվեր։

Հիշեցնենք, որ 2017թ․ նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Բաբայանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը