Կարծիք

25.12.2017 08:03


Իսկ ամենազարմանալին՝ մեր անսահման համբերությունն է

Իսկ ամենազարմանալին՝ մեր անսահման համբերությունն է

Նողկալի է, երբ անօրենը օրինականություն է քարոզում, իսկ իսկական ահաբեկիչը՝ ահաբեկչության դեմ պայքարից է խոսում։

Զավեշտալի է, երբ կոռուպցիայի մեջ թաղվածը՝ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր է ներկայացնում, կաշառք տալով ու վերցնելով միլիարդատեր դարձածները՝ կաշառակերությունը զզվելի երևույթ են անվանում։

Նողկանք ես զգում, երբ բանակի երես չտեսածները պաթոսախառը հայրենասիրական ճառեր են արտասանում, երբ ձու գողացողին դատում է ձի գողացողը, երբ բարոյականությունից խոսում է հենց ուղնուծուծով անբարոյականը, նողկալի է, երբ շատերից մսի գումար գողացողը նրանց կարտոֆիլակեր է համարում, զզվելի չէ՞, երբ սրան-նրան հաճոյանալով ու քծնելով պաշտոնյա դարձածը սեփական անտաղանդ, բթամիտ զավակին կամ հարազատին խցկում է մի տեղ, որտեղ պետք է լիներ արժանապատիվ տաղանդավորը։

Զարմանալի է չէ՞, որ շուրջբոլորը գաղջ միջավայր ստեղծողը գաղջից է բողոքում ու անվերջ ստելով ձգում իր տխրահռչակ գոյությունը։

Իսկ ամենազարմանալին՝ մեր անսահման համբերությունն է․․․

Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը