Լրահոս

03.02.2010 12:29

Շիրակ Թորոսյանին դեռևս չի թույլատրվում մուտք գործել Վրաստան

Շիրակ Թորոսյանին դեռևս չի թույլատրվում մուտք գործել Վրաստան

-Վրաստանում ինձ պաշտոնապես «persona non grata»  չեն հայտարարել։ 2009թ. հունիսին ինձ արգելվել է մուտք գործել Վրաստան, որից հետո այդ արգելքը չի վերացվել, և վիճակն առայժմ պահպանվում է,- «Դուպլեքս» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը։

Նա նշել է, որ խնդիրը պետք է լուծի ՀՀ արտգործնախարարությունը, քանի որ այդպիսի հանձնարարական է տրվել, սակայն խնդիրն առայժմ չի լուծվել.

-Ես պարբերաբար կապվում եմ արտգործնախարարի հետ, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ, և նրանք հավաստիացնում են, որ ամեն ինչ անում են խնդիրը լուծելու համար, բայց առայժմ վիճակը մնացել է նույնը,- ասել է Շիրակ Թորոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։