Կարծիք

24.12.2017 09:40


Այն, ինչը ըստ հոգեբանների՝ լուրջ պաթոլոգիա է, ըստ Շարմազանովի՝ քաղաքականություն է

Այն, ինչը ըստ հոգեբանների՝ լուրջ պաթոլոգիա է, ըստ Շարմազանովի՝ քաղաքականություն է

Լրագրողի այն հարցին, թե Սերժ Սարգսյանը արդեն ասել է, որ ինքը Սահմանադրությունը փոխվելուց հետո այլևս ոչ մի պաշտոնի հավակնություն չի ունենա, Է․ Շարմազանովը պատասխանել է․ «Ինչ վերաբերում է նրան, որ իր խոսքից հետ է կանգնում, հետ չի կանգնում, գիտեք ինչ կա, սա քաղաքականություն է։ Սա, կներեք, փողոցի կռիվ չի կամ հարաբերություններ պարզել, որ էս թվին սենց ես ասել, ուրեմն սենց պիտի լինի։ Քաղաքականության մեջ կարող են համակարգեր փոխվել, կարող է իրավիճակ փոխվի»։

Այո՛, իհարկե, երիցս ճիշտ է Շարմազանովը, քանզի մենք այդպես էլ վերաբերվել և շարունակում ենք վերաբերվել իր քծնանքի օբյեկտի յուրաքանչյուր խոսքին ու խոստմանը՝ համոզված լինելով դրանց սնամեջության մեջ։ Այնպես որ, հանգիստ վայելեք մի քանի տարի հետո յուրաքանչյուր բնակչին 10 հազար դոլարանոց ՀՆԱ, չորս միլիոն բնակչություն ու նմանատիպ գյուլնազտատիկային երևույթները, քանի որ այն, ինչը ըստ հոգեբանների՝ լուրջ պաթոլոգիա է, ըստ Շարմազանովի՝ քաղաքականություն է․․․․

Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը