Կարծիք

24.12.2017 08:54


Օրուելը զարմանքից ու ամոթից նորից կմեռներ՝ սեփական գլուխգործոցը թերի համարելու պատճառով

Օրուելը զարմանքից ու ամոթից նորից կմեռներ՝ սեփական գլուխգործոցը թերի համարելու պատճառով

«Ինտերնետի գրաքննություն Հայաստանում չի լինելու, օրենքով չարգելվածը՝ թույլատրված է» :
Իյա՜, իրո՞ք:
Նման բան հայտարարողը հաստատ չի կարդացել Ջորջ Օրուելի «1984» վեպը, որում ներկայացված է ավտորիտար ռեժիմը: Մենք էլ հիմա նույն այդ ռեժիմի պայմաններում ենք ապրում: Ի շահ իշխող ուժի, իրական ու վիրտուալ աշխարհում վերահսկվում, գրաքննվում և կեղծվում են ամեն բան՝ անցյալի իրողություններից մինչև լայքեր:
Ջորջ Օրուելի նկարագրած գրաքննիչ կառույցը՝ «Ճշմարտության նախարարությունն» այո՛, մեզանում դեռ օրենքով ստեղծված չէ, բայց դա չի նշանակում, որ «կարող ա պատահի մեզ հետևում են» գործելաոճը գոյություն չունի:
Ունի՛: Եվ այն էլ ինչպե՜ս...
Եթե մի հրաշքով Օրուելը վերակենդանանար ու տեսներ հայաստանյան իրականությունը, ապա զարմանքից ու ամոթից նորից կմեռներ՝ սեփական գլուխգործոցը թերի համարելու պատճառով:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը