Լրահոս

03.02.2010 10:46

Արցախի ժուռնալիստների միության հայտարարությունը

Պաշտոնական Բաքուն կրկին հակահայկական արշավ է կազմակերպել, այս անգամ' կապված «Նիժնի Նովգորոդ» պետական հեռուստառադիոընկերության հաղորդման հետ, որտեղ պատմվում է «Եղբորից՝ եղբորը» ակցիայի շրջանակներում  Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու՝ Նիժնի Նովգորոդի հայկական համայնքի  մտադրության մասին:

Ադրբեջանցիների հերթական հիստերիայի առիթ հանդիսացավ հաղորդման ընթացքում հնչած այն արտահայտությունը, թե Լեռնային Ղարաբաղը հնում կոչվել է Արցախ, որի պատճառով էլ հեռուստաալիքի ղեկավարության վրա թափվել է նամակների հեղեղ, այդ թվում՝ ադրբեջանական պատմաբանների, պրոֆեսորների, գիտնականների կողմից, որոնք սկսել են վրդովմունքով պարզաբանումներ պահանջել հեռուստաալիքի ղեկավարությունից: Արշավին ակտիվորեն  ներգրավվել են նաև պաշտոնատար անձիք, մասնավորապես, այդպիսի իրավիճակներում Ադրբեջանի ԱԳՆ անփոխարինելի  մամլո քարտուղար Էլխան Պոլուխովը, ով հերթական անգամ փորձել է մոլորության մեջ գցել լայն հասարակայնությանը:

Արցախի ժուռնալիստների միությունը իր երախտագիտությունն է հայտնում «Նիժնի Նովգորոդ» պետական հեռուստառադիոընկերության տնօրեն Նազարի Զելյոնիին, ով չի ենթարկվել Ադրբեջանի կողմից սադրանքներին ու տեղեկատվական ահաբեկչությանը և ցուցաբերել է մասնագիտական ու քաղաքացիական սկզբունքայնություն: Գոհունակությամբ է նշում, որ նիժնինովգորոդյան տեղեկատվական-վերլուծական «Կամուրջ» ալմանախը պարզաբանման համար դիմել է Մոսկվա քաղաքում գտնվող ԼՂՀ մշտական ներկայացուցչություն և ՌԳԱ ազգայնաբանության և մարդաբանության ինստիտուտ՝ թույլատրելի՞ է արդյոք «Արցախ» անվանման գործածությունը՝  որպես Լեռյանին Ղարաբաղի պատմական հին անուն, ինչպես նաև դիմում է հղվել հասարակական կազմակերպությունների ղեկավարներին և հայկական տպագիր հրատարակչությունների և ԶԼՄ-ների խմբագիրներին տվյալ իրավիճակը մեկնաբանելու և լուսաբանելու առաջարկությամբ:

Ի պատասխան, մասնավորապես, ընդգծվել է, որ «անտիկ ժամանակների և մերօրյա բոլոր պատմական, հնեաբանական, ճարտարապետական հուշարձանները վկայում են, որ Արցախը (Լեռնային Ղարաբաղ) հայ ժողովրդի բազմահազարամյա պատմության ողջ ընթացքում Հայաստանի մաս է կազմել»:

Ցավով պիտի արձանագրել, որ «Նիժնի Նովգորոդ» պետական հեռուստառադիոընկերությունը միակ ԶԼՄ-ն չէ, որ վերջին ժամանակներս նմանօրինակ շանտաժի է ենթարկվում պաշտոնական Բաքվի կողմից: CNN, Euronews և BBC հեռուստաընկերությունները, Moheet.com եգիպտական տեղեկատվական կայքը, ուկրաինական Ինտեր հեռուստաալիքը. ահա ամենևին էլ ոչ ամբողջական ցանկը այն ԶԼՄ-ների, որոնց ներկայացրած անաչառ նյութերը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) մասին, Ադրբեջանում զայրույթի փոթորիկ են բարձրացնել:

Առավել ցավալի է, որ որպես հակահայկական ակցիայի գեներատոր՝ հաճախակիորեն հանդես է գալիս Ադրբեջանի ԱԳՆ-ն, որն ավելի լավ կլիներ զբաղվեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով, ոչ թե բորբոքեր առանց այդ էլ լարված իրավիճակը տարածաշրջանում:

Ստեփանակերտ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։