Կարծիք

22.12.2017 11:17


Աղաների ու մուրացկանների երկիր

Աղաների ու մուրացկանների երկիր

«Արեք սաղս իրար ուրախ Նոր տարի մաղթենք, ժողովրդին մաղթենք, ով ինչով կարա, ժողովրդին օգնի, որ ուրախ Նոր տարի ըլնի, ում ձեռ ինչ կա, բաժնեք ժողովրդին, որ մենակ բուդը չուտեք: Թե չէ, լավ չի լինի, կառտոլով Նոր տարի չենք անելու» - ԱԺ նստաշրջանի փակումից առաջ այսպիսի կոչով հանդես եկավ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը:

Եվ սա պետությո՞ւն է, որի օրենսդիր մարմնում կոչ է արվում միասնաբար իրենց գողոնից փշրանքներ նետել ժողովրդին, որ «ուրախ Նոր տարի ըլնի»:

Եվ օրենսդիր կոչվածները ծափահարում են՝ ակամա բացահայտելով, որ իրենք կոռուպցիայի թարախապալարներ են, ու եթե պետք է, կարող են իրենց թալանից լումաներ «բաժնել» ժողովրդին, որին դիտարկում են որպես մուրացանների՝ «Մի քիչ լափ շպրտենք, որ սովից չսատկեն» մտայնությամբ:

Ու ամենահետաքրքիրն այն է, որ Սարոյանի այս «մարդասիրական» ճառը ոչ միայն ծափահարում, այլև դրական է գնահատում ԵԼՔ-ի Մարուքյանը:

Ա՛յ, փերեզակնե՛ր, մեզ կողոպտել եք, հիմա եկել, բարեգո՞րծ եք ձևանում...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը