Հայկ Խանումյան. «Բակո Սահակյանի կառավարությունը քաղաքական կամք չունի՝ գնալու լավարկման»
Այսօր, 2017թ. դեկտեմբերի 21-ի լիագումար նիստում Արցախի Ազգային ժողովն ընդունեց «ԱՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը 28 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ: «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, պատգամավոր Հայկ Խանումյանը ևս դեմ քվեարկեց: Նրա ելույթը` ստորև.
«Հարգելի՛ ներկաներ,
Այս տարի ևս ես դեմ եմ քվեարկելու բյուջեի մասին օրենքի նախագծին:
Պատճառները ոչ թե այս կամ այն ծրագրին քիչ կամ շատ գումար հատկացնելն է, այլ վարվող քաղաքականությունն ընդհանրապես:
Ստացվել է այնպես, որ մենք միշտ ունենք մի բյուջե, որտեղ սեփական մուտքերը չեն կազմում նույնիսկ բյուջեի կեսը: Այս տարի սեփական մուտքերը կկազմեն բյուջեի մոտ 45 տոկոսը: Նման իրավիճակում մենք պետք է բյուջեի ամեն դրամի նկատմամբ լինեինք խիստ ուշադիր, փորձեինք ամեն դրամ ծառայեցնել ազգային հարստության ստեղծմանը:
Իսկ ի՞նչ է անում կառավարությունը տարիներ շարունակ: Անընդհատ մեծացնում է պետական ապարատը, բյուրոկրատիան, բյուջետային աշխատողների թվաքանակն ու նրանց սպասարկումը: Դեռ 2.5 տարի առաջ կառավարության կառուցվածքային փոփոխությունների ժամանակ մեզ խոստանում էին որոշակի կրճատել պետական ապարատը, ինչը սակայն տեղի չունեցավ, ծախսերը շարունակում են մնալ ահռելի մեծ: Նույն վիճակն է սահմանադրության փոփոխությամբ պայմանավորված կառուցվածքային վերաձևումների դեպքում: Թվում էր, գոնե որոշակի օպտիմիլիզացիա կունենանք, այնինչ դա ընդամենը թվում էր: Կառավարության պատասխանատուները նույնիսկ հպարտանում են, որ փորձել են ցնցումներ չանել, կրճատումների չգնալ:
Վստահաբար կարող ենք ասել՝ Բակո Սահակյանի կառավարությունը քաղաքական կամք չունի գնալու մեծ պետական ապարատի լավարկմանը: Բյուջե-2018-ի նախագիծն ասածիս վառ ապացույցն է:
Արցախը սկսում է նմանվել այն երկրներին, որոնց բյուջեի զգալի մասը կախված է մեկ ոլորտից ստացվող եկամուտներին, այն տարբերությամբ, որ մեզ մոտ այդ ոլորտին փոխարինում է միջպետական վարկը: Սովորաբար նման երկրները տնտեսության զարգացման հիվանդագին երևույթներ են ունենում: Այդ երկրներում սեփական արտադրությունը կրճատվում է, դրան փոխարինում է պատրաստի ապրանքների ներկրումը, բնակչությունը դառնում է հիմնականում օտարերկրյա արտադրանքի և ծառայությունների սպառող: Այդ հիվանդություններից մեկն էլ այն է, որ կառավարությունը ոչ թե փորձում է հեշտ ստացվող միջոցներն ուղղել տնտեսության զարգացմանը, այլ զբաղված է այդ միջոցների վերաբաշխմամբ: Արդյունքում տնտեսության զարգացմանը փոխարինում են անիմաստ սոցիալական ծրագրերը, պետական թանկարժեք ապարատի աճը, կենտրոնացված կոռուպցիան և այլ արատավոր երևույթներ: Նման պայմաններում մենք երբեք կրթության որակի բարելավում չենք ունենալու, քանզի մեզ նման տնտեսությունները լավ սովորելու մոտիվացիա չեն առաջացնում: Համեմատաբար բարձր վարձատրվող բյուջետային աշխատատեղին հավակնելու համար ոչ թե գիտելիք ու հմտություն է պետք, այլ ընդամենը դիպլոմ, որը կարելի հեշտությամբ ձեռք բերել նույնիսկ միայն չորս տարի ուսման վարձ վճարելու դեպքում: Աշխատաշուկայի նման կառուցվածքը մեծապես խանգարում է մասնավոր ձեռներեցությանը, որը մշտապես կարիք ունի որակյալ մասնագետների: Իսկ որակյալ մասնագետ դառնալու մոտիվացիա ոչ ոք չունի, քանզի նվազագույն կարողություններով կարելի է բարձր աշխատավարձ ստանալ պետական համակարգում: Պետական կառավարման համակարգում, կրթության ոլորտում, բազմաթիվ բյուջետային հիմնարկներում մենք հազարավոր մարդկանց դարձրել ենք անաշխատունակ, ոչինչ չանող կամ շատ քիչ արդյունավետություն ունեցող սուբյեկտներ: Սրանք այն մարդիկ են, որոնք պետք է աշխատեին տնտեսության իրական հատվածում, հանդես գային տարբեր նախաձեռնություններով, ստեղծեին ազգային հարստություն, աշխատատեղեր, վճարեին հարկեր, ստեղծեին մրցակցություն:
«Ազգային վերածնունդ» կուսակցության տեսակետն այս հարցում միանշանակ է. մենք պետք է գնանք ուռճացված պետական համակարգի կրճատմանը, մենք պետք է լավագույն լուծումները գտնենք կրթության ոլորտի համար և ազատված գումարները հարկային արտոնությունների տեսքով ներդնենք տնտեսության զարգացման, մասնավորապես արտադրության զարգացման մեջ: Ես հասկանում եմ, որ կառավարության համար դժվար է մեծածավալ կրճատումների գնալ, սակայն վերջին տարիներին ես ընդհանրապես ցանկություն չեմ տեսնում օպտիմիլիզացիայի գնալու: Կառավարության կողմից հենց այս կամքի բացակայությունն է պատճառը, որի համար ես դեմ եմ քվեարկելու Բյուջե-2018-ի նախագծին»: