Քաղաքական

20.12.2017 15:56


Ադրբեջանում հայատյացության դրսևորումներ կան ոչ միայն մանկական, այլև դպրոցական գրականության մեջ

Ադրբեջանում հայատյացության դրսևորումներ կան ոչ միայն մանկական, այլև դպրոցական գրականության մեջ

Ադրբեջանում հայատյացություն դրսեւորումներ կան ոչ միայն մանկական և երիտասարդական գրականության մեջ՝ հեքիաթներում, բանաստեղծություններում, մանկական խաղերում, երեխաների համար ստեղծված կրթական և հանրամատչելի նյութերում, այնպես էլ դասագրքերում եւ մեթոդական ձեռնարկներում:

«Azerichild.education» կայքի շնորհանդեսին այս մասին ասաց քաղաքական գիտությունների թեկնածու, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը: Նրա խոսքով` հայատյացությունը եւ առհասարակ այլատյացությունը ադրբեջանական գրականության մեջ ընդգրկված է բոլոր առարկաների` անգամ ռուսաց լեզվի գրքում: «Azerichild.education» կայքը ներկայացված է երկու լեզվով` ռուսերեն եւ անգլերեն:

«Ադրբեջանում չորրորդ դասարանի երեխան բանաստեղծության մեջ արդեն կարդում է, որ Ադրբեջանն ավելի երջանիկ կլիներ, եթե չլիներ Հայաստանը»,-ասաց նա:

Քաղաքագետ Անժելա Էլիբեգովան ադրբեջանական գրականության մեջ հայատյացության դրսեւորումների պատկերը որակեց սարսափելի:

«Նման դրսեւորումներ կան ոչ միայն պատմության դասագրքերում, այլև գրականության եւ նույնիսկ երաժշտության դասագրքերում: Սկզբնաղբյուրները եւս տեղադրել ենք կայքում: Ընդ որում, ատելություն սերմանող նյութեր կան ոչ միայն հայերի, այլեւ հարեւան վրացիների հանդեպ»,-նշեց քաղաքագետը:

Աղբյուրը՝ armenpress.am

Այս խորագրի վերջին նյութերը