«Ելք»-ը բոյկոտեց ԱԺ նիստը, լքեց դահլիճը, բայց հետո վերադարձավ (տեսանյութ)
ԱԺ «Ելք» խմբակցությունն այսօր բոյկոտել է խորհրդարանի արտահերթ նիստը և լքել դահլիճը՝ Կառավարության կողմից ներկայացված ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քվեարկությունից հետո։
Ըստ այդ նախագծի՝ կլինի մեկ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարան, իսկ դատավորներն իրավունք կստանան տուգանել փաստաբաններին։
«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել են, որ դեմ են քվեարկելու։ Օրինագիծը պետք է ընդունվեր 63 պատգամավորի կողմ ձայներով, սակայն ստացել է61 կողմ ձայն։ Այդուհանդերձ, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ օրենքն ընդունվել է։
Ի նշան բողոքի՝ «Ելք» խմբակցության անդամները սկսել են հարվածել սեղաններին, ինչից հետո հեռացել են դահլիճից։
«Ելք»-ը բոյկոտեց ԱԺ նիստը, լքեց դահլիճը, բայց հետո վերադարձավ (տեսանյութ)
ԱԺ «Ելք» խմբակցությունն այսօր բոյկոտել է խորհրդարանի արտահերթ նիստը և լքել դահլիճը՝ Կառավարության կողմից ներկայացված ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քվեարկությունից հետո։
Ըստ այդ նախագծի՝ կլինի մեկ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարան, իսկ դատավորներն իրավունք կստանան տուգանել փաստաբաններին։
«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել են, որ դեմ են քվեարկելու։ Օրինագիծը պետք է ընդունվեր 63 պատգամավորի կողմ ձայներով, սակայն ստացել է 61 կողմ ձայն։ Այդուհանդերձ, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ օրենքն ընդունվել է։
Ի նշան բողոքի՝ «Ելք» խմբակցության անդամները սկսել են հարվածել սեղաններին, ինչից հետո հեռացել են դահլիճից։
Որոշ ժամանակ անց, սակայն, նրանք հետ են եկել։
Մանրամասները՝ տեսանյութում։
7or.am