Կարծիք

20.12.2017 11:52


Հիմա հանրության հերոսը՝ «շուստրի», «բաշարող», «ասող-թռնող», «հիմա բան էր՝ ասել եմ» կերպարն է

Հիմա հանրության հերոսը՝ «շուստրի», «բաշարող», «ասող-թռնող», «հիմա բան էր՝ ասել եմ» կերպարն է

Խնդիրն այն չէ, որ մարդու մոտեցումներն ու հայացքները ինչ-ինչ խնդիրների հետ կապված տարիների ընթացքում կարող են փոփոխվել։ Փորձառության ու տարիքի հետ զուգընթաց մարդու հայացքները, բնականաբար, տրանսֆորմացիայի են ենթարկվում, բայց երբ պետական բարձրաստիճան պաշտոնյանները նույն խնդրի հետ կապված 180 աստիճան տարբեր բաներ են ասում՝ առանց հիմնավորելու մոտեցումների փոփոխությունն, ու ամեն անգամ դա ներկայացնելով վերին ատյանի ճշմարտություն, պարզապես վիրավորական է։
Պետական ու քաղաքական վերնախավն իր վարքագծով, խոսքի արժեքը հարգելու մակարդակով օրինակ է ծառայում ամբողջ հանրության համար։ Հիմա հանրության հերոսը՝ «շուստրի», «բաշարող», «ասող-թռնող», «հիմա բան էր՝ ասել եմ» կերպարն է:

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը