Քաղաքական

19.12.2017 21:59


Ադրբեջանական հաքերային խմբերը սկսել են թիրախավորել անհատ օգտատերերին. փորձագետ

Ադրբեջանական հաքերային խմբերը սկսել են թիրախավորել անհատ օգտատերերին. փորձագետ

Ադրբեջանական հաքերային խմբերը փոխել են կիբեռհարձակումների իրենց թիրախային ուղղությունը: Դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Եթե նախկինում ադրբեջանական հաքերային խմբերը զանգվածային հարձակում էին իրականացնում հայկական կայքերի վրա, ապա այս տարի իրենք սկսել են թիրախավորել անհատ օգտատերերին»,- նշեց Մարտիրոսյանը: Փորձագետի կարծիքով` դրա պատճառներից մեկն այն է, որ հայկական կայքերի պաշտպանվածության մակարդակը բարձրացել է:

Նրա խոսքով` այս տարի հաքերներին հաջողվել է կոտրել մոտ 10 հազար հայաստանցի օգտատիրոջ հաշիվ:

«Այս տարվա սկզբից ադրբեջանական հաքերների առաջին հարվածը Facebook սոցիալական ցանցի օգտատերերի հաշիվների, այնուհետև՝ Instagram և այլ սոցհարթակների ուղղություններով էր»-, ասաց Մարտիրոսյանը:

Աղբյուրը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ

Այս խորագրի վերջին նյութերը