Քաղաքական

19.12.2017 15:54


Եվրամիությունը որևէ արգելք չի սահմանել Արցախում տնտեսական գործունեություն ծավալելու համար. ԱՀ ԱԳՆ

Եվրամիությունը որևէ արգելք չի սահմանել Արցախում տնտեսական գործունեություն ծավալելու համար. ԱՀ ԱԳՆ

Ադրբեջանական լրատվամիջոցները վերջերս տեղեկություն են տարածել, թե իբրև ԵՄ հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինությունը զգուշացում է տարածել առ այն, որ Արցախում տնտեսական գործունեություն իրականացնող ԵՄ ընկերությունները պատասխանատվության կենթարկվեն։

Այս առթիվ, ի պատասխան «Արցախպրես»-ի հարցադրմանը, ԱՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ հերթական անգամ ականատես ենք լինում ադրբեջանական կողմի՝ իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձին։

«Եվրահանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումն իր կայքէջում տեղադրված հրապարակմամբ պարզապես տեղեկացնում է Արցախում տնտեսական գործունեություն ծավալելու վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշման մասին։ Այն չի ներկայացնում հարցի առնչությամբ ԵՄ դիրքորոշումը: Եվրամիությունը որևէ արգելք չի սահմանել ընկերությունների նկատմամբ Արցախում տնտեսական գործունեություն ծավալելու հարցում»,- ասված է ԱՀ ԱԳՆ պատասխանի մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը