Կարծիք

19.12.2017 15:34


Հետաքրքիր է՝ ո՞ւմ մոնոպոլ բիզնեսի շահերն են խթանում

Հետաքրքիր է՝ ո՞ւմ մոնոպոլ բիզնեսի շահերն են խթանում

Փաստորեն, Հայաստանում կատարյալ երթևեկություն ունենալուն խանգարում էին աջակողմյան ղեկ ունեցող մեքենաները։
Բայց այդ մեքնաների արգելումը ջերմորեն պաշտպանողները աչքաչափով վերլուծություններն են ներկայացնում, ում մտքից ինչ անցավ ասում է՝ առանց հիմնավորման։
Իսկ օրենքը մեյդան բերողների հիմնավորումը «բիսեդակայի զրից» է հիշեցնում։ Օրենք են ուզում փոխել, բայց ոչ մի վիճակագրություն չեն ներկայացնում, որևէ լուրջ հետազոտություն չեն արել, բայց ուզում են արգելել։ Հետաքրքիր է՝ ո՞ւմ մոնոպոլ բիզնեսի շահերն են խթանում։ Հայտնի է, որ Ճապոնիայից ու ԱՄԷ-ից ավտոմեքենաների ներկրման բիզնեսը ամենամրցակցայիններից է, մոնոպոլիա չկա, դրա համար պետք է խանգարել ու խանգարում են։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը