Սերժ Սարգսյանը բարդ իրավիճակում է, իսկ Կարեն Կարապետյանի բախտը չբերեց
«Փաստ» օրաթերթը գրում է, որ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում չակերտները չբացեց:
«Մինչև ապրիլ երկար ժամանակ կա: 4 ամիս առաջ կոնկրետ բաներ ասելու դեպքում ողջ պետական համակարգը կցնցվի, դրա համար էլ փորձում է ձեռնպահ մնալ այդ գնահատականներից: Մյուս կողմից հասարակության մոտ և քաղաքական դաշտում հետաքրքրություն կա այդ հարցի շուրջ, դրա համար փորձում է խուսափողական պատասխաններով հանդես գալ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասել է քաղաքագետը:
Ինչ վերաբերում է կարծիքներին, թե վարչապետի պաշտոնի շուրջ վարչապետ Կարեն Կարապետյանի և Ս. Սարգսյանի միջև պայմանավորվածություն կա, մյուս կողմից էլ նշվում է, որ դեռ ոչինչ հստակ չէ, քաղաքագետն ընդգծել է. «Սա քաղաքական պրոցեսի խնդիր չէ, երկու մարդկանց փոխհարաբերությունների հարց է: Բայց, հաշվի առնելով, որ գործող նախագահը դրական գնահատականներ հնչեցրեց Կ. Կարապետյանի մասին՝ ըստ էության, դրական է տրամադրված նրա գործունեությանը: Կարող ենք ենթադրել, որ հարաբերությունները նորմալ են, և նրանք այդ հարցի շուրջ ինչ–որ լուծում գտել են: Սա, իհարկե, հավանական տեսակետ է: Իսկ եթե ավելի գլոբալ նայենք, ապա հասարակությունը փոփոխություններ է ուզում, ավելին՝ մի մասը շատ արմատական է տրամադրված: Փոփոխություններ չեղան: Իսկ իրավիճակը կարող էր պայթյունավտանգ լիներ: Ըստ իս՝ գործող նախագահի համար դա ևս տեսանելի էր: Չցանկանալով սրել իրավիճակը՝ նա փորձեց թարմ շունչ մտցնել և ընտրությունների ժամանակ ի հայտ եկան Կ. Կարապետյանն ու իր թիմը: Նրանց միջոցով Ս. Սարգսյանը փորձում է նոր դեմքով քաղաքական ուժ ներկայանալ: Այս պահին այդ ճանապարհով է գնում: Փորձում է գտնել այն ոսկե միջինը, որի միջոցով կկարողանա պահպանել ՀՀ–ի կայունությունը»:
Իսկ թե որքանո՞վ է դա հաջողվում, երբ թե՛ իշխանության, թե՛ կառավարության նկատմամբ հասարակության դժգոհությունը չի մարել, քաղաքագետը պատասխանեց. «Փորձենք վերլուծել: Կ. Կարապետյանը սեպտեմբերին դարձավ վարչապետ, սեպտեմբերից մինչև ապրիլի 2–ը նախընտրական պրոցեսներ էին, որի ընթացքում որևէ լուրջ փոփոխություններ տնտեսական համակարգում հնարավոր չէր անել: Ապրիլից հետո ՀՀԿ–ն հաղթանակ տարավ, ու թեև այն ապահովելու գլխավոր գործոնն ընտրակաշառքն էր, այնուամենայնիվ, որոշակի սպասելիքներ կային Կ. Կարապետյանից: Մյուս կողմից, սակայն, ակտիվ խոսակցություններ սկսվեցին այն մասին, թե նա կմնա՞ իր պաշտոնին, թե ոչ: Ըստ էության, նրա՝ պաշտոնին մնալու կամ չմնալու հարցն առկախված է թե՛ հասարակության, թե՛ ներքաղաքական վերնախավում:
Իսկ նման պարագայում իշխանության հանդեպ գործարար ներդրումների առումով ձեռնպահ դիրքորոշում կա: Մարդիկ սպասում են, թե ապրիլին ի՞նչ կոնֆիգուրացիա և փոփոխություն կլինի: Իր բախտը չբերեց այնքանով, որ նախ համընկավ նախընտրական փուլը, երկրորդ՝ ընկավ այն ինտրիգի մեջ, որտեղ անընդհատ խոսվում է՝ կմնա՞ իր պաշտոնին: Սրանք այն օբյեկտիվ գործոններն են, որոնց արդյունքում լուրջ փոփոխություն ՀՀ–ում դեռ չկա»:
Անդրադառնալով ՀՀԿ–ականների այն հայտարարություններին, թե Ս. Սարգսյանին փոխարինող չկա ու հարցին, թե դրանք արդյոք ներիշխանական որոշակի պայքարի մասի՞ն են խոսում, քաղաքագետը պատասխանել է. «Նրանք ոչ թե Ս. Սարգսյանին, այլ իրենց են պաշտպանում: Հասկանում են, որ եթե ՀՀ–ում քիչ թե շատ փոփոխություններ լինեն, այլևս իշխանության մեջ չեն լինի: Նրանք իրենց դիրքերն են պաշտպանում և իրենց պատկերացմամբ՝ ՀՀ–ն հենց այս վիճակում էլ պետք է լինի: Բայց Ս. Սարգսյանը, ով թեև հաղթանակ տարավ իր հակառակորդների հանդեպ, մի բարդ իրավիճակում հայտնվեց: Մի կողմից՝ քաղաքական առումով խնդիր չունի՝ իր թիմը ստանձնել է իր շահերի պաշտպանությունը: Բայց մյուս կողմից նա հասկանում է, որ այդ շրջապատով թե՛ ինքը, և թե՛ ՀՀ–ն ապագա չունեն: Փորձում է փոխել իր շրջապատը, բայց բավականին դժվար է լինելու, քանի որ այն շրջապատը, որն ինքը ձևավորել է տարիների ընթացքում, հայտնվելու է իր դեմ: Հայաստանյան քաղաքական դաշտի ինտրիգը հենց սրա մեջ է լինելու: Պահանջելու են, որ ոչ մի փոփոխություն չլինի: Իր դեմ են դուրս գալու հենց այդ իմաստով»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։