Տնտեսական

19.03.2009 13:54


ՀԱԿ–ի ներկայացուցիչ. «Նավագնացության խնդիրն այսօրվա Հայաստանի համար հրատապ չէ»

ՀԱԿ–ի ներկայացուցիչ. «Նավագնացության խնդիրն այսօրվա Հայաստանի համար հրատապ չէ»

- Մենք պատրաստ ենք դիմակայելու տնտեսական ճգնաժամին, ունենք մեր ծրագրերը , մեր մոտեցումները։ Իրականում շատ պարզ է, Հայաստանի տնտեսությունը կվերականգնվի և առաջընթաց կապրի, եթե վերանա այս օլիգարխիկ-կրիմինալ և մենաշնորհային համակարգը, որտեղ խաղի կանոնները որոշում են ոչ թե օրենքները, այլ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները,- «Իրավունք դե ֆակտո» ակումբում ասել է Երևանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը։

«7 օր»-ի հարցին, թե որն է Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը բյուջեում ծախսերի կրճատման վերաբերյալ, այն դեպքում, երբ կոնգրեսականների մեծամասնությունը հանդես է գալիս սեկվեստր կատարելու առաջարկներով, իսկ Հրանտ Բագրատյանը կողմնակից է նույնիսկ 4 մլրդ. դոլարանոց բյուջեի, Վ.Խաչատրյանը պատասխանել է, որ հակասական դիրքորոշում չկա. «Հրանտ Բագրատյանը ելնում է նրանից, որ Հայաստանում ստվերային տնտեսությունը 70% է կազմում, և պետք է այդ չհավաքված գումարները բերել բյուջե, խոսքը նաև վերաբերում է այն ծախսերին, որոնք անհրաժեշտ չեն, օրինակ նավագնացության խնդիրն այսօրվա Հայաստանի համար հրատապ չէ»։

Բանախոսի կարծիքով, Հայաստանում տնտեսական կյանքն ընդհանրապես բացակայում է, կա միայն իշխանության շահ։ Ներկայիս իրավիճակը բարելավելու միակ միջոց նա համարում է իշխանությունների հեռանալը։  Հենց այդ պատճառով է, որ «ՀԱԿ-ը մեծ նշանակություն է տալիս Երևանի քաղաքապետի ընտրություններին»։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը