Կարծիք

18.12.2017 13:29


Շառլ Ազնավուրը դեռ չի՞ հերքել հարցազրույցում արտահայտած սեփական մտքերը

Շառլ Ազնավուրը դեռ չի՞ հերքել հարցազրույցում արտահայտած սեփական մտքերը

Շառլ Ազնավուրը դեռ չի՞ հերքել հարցազրույցում արտահայտած սեփական մտքերը:

Մեծն շանսոնյեն 2011 թվականից ֆրանսիական նույն պարբերականին մի քանի հարցազրույց է տվել՝ ՀՀ իշխանություններին «շան ծեծ» տալով:
Վերջիններիս անվանել է մաֆիոզներ, որոնց պետք է գնդակահարել, սուր քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունը, ինչի հետևանքով «երկիրը արյունահոսում» է և էլի նման շատ բաներ է ասել:

Սակայն հետո հերքել է հարցազրույցներում արհատայտած իր իսկ մտքերը, ժամանել է Հայաստան ու հաճույքով շփվել «մաֆիոզների» հետ: Ավելին՝ Երևանյան համերգների ժամանակ երգել է առաջին շարքերում և օթյակներում փառավորապես բազմած «մաֆիոզների» համար:

Հիմա էլ Ազնավուրը միլիոններ գողացած և անպատիժ մնացած մարդկանց մասին է խոսում, մտահոգություն է հայտնում, որ այսպես շարունակվելու դեպքում հնարավոր է ՀՀ-ն վերանա աշխարհի քարտեզի վրայից:

Ե՞րբ սպասենք հերքմանը և անպատիժ մնացած գողերի ներկայությամբ հաջորդ համերգին...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը