ՀՀ արտաքին և ներքին քաղաքակա– նությունների փոխկապակցվածության հարցը հայ-թուրքական հարաբերությունների լույսի տակ
Հին ժամանակներում արտաքին քաղաքականությունը համարվում էր թագավորի, միապետի մենաշնորհյալ մարզանքը, որին մասնակացելու իրավունք չունեին պետական մյուս այրերը: Թագավորն էր տնօրինում հարևան երկրների հետ փոխհարաբերությունների ողջ ճակատագիրը' պատերազմներ հայտարարում, խաղաղության դաշինքներ կնքում և այլն:
Նոր ժամանակներում՝ մինչև Երկրորդ աշխարհամարտը, արտաքին քաղաքականության ոլորտը համարվում էր անկախ ինստիտուտ, ուր ներառվում էին հիմնականում երկրի շնորհալի դիվանագետները, պետական ձեռներեց այրերը: Նրանք, ներքին քաղաքական կյանքից գրեթե անկախ, ղեկավարում էին իրենց պատկան ոլորտի գործունեությունը:
Սառը պատերազմի ժամանակաշրջանում արտաքին և ներքին քաղաքականության ոլորտները համարվում էին հստակ սահմաններով բաժանվող, միջդիսցիպլինար համակարգեր, որոնց գործունեության համադրումը կատարում էր գերատեսչական ֆունկցիաներով օժտված մի կենտրոնական ուղեղ:
Ներկայիս «նոր աշխարհակարգի» պայմաններում չափազանց դժվար է տարանջատել արտաքին և ներքին քաղաքականության ոլորտները, հստակ ջրբաժան գծել նրանց միջև: Այս երկու ոլորտներն այլևս պետք է համարել մեկը մյուսի շարունակություն, մեկը մյուսով պայմանավորվող և մեկը մյուսին ենթակա: Այս նոր պայմաններում, օրինակ, երբ հայտարարվում է որևէ երկրի ներպետական ընտրությունների մասին տեղեկանք, անմիջապես տվյալ երկրի հետ կապված միջազգային կամ միջպետական արտաքին գործընթացներն սկսում են դանդաղեցվել, սառեցվել կամ պայմանավորվել ընտրությունների արդյունքներով: Մյուս կողմից էլ երկրի գործադիր և նույնիսկ օրենսդիր իշխանությունների քաղաքական ուղղությունը հաճախ համապատասխանեցվում է արտաքին քաղաքականությանը:
Այս համընդհանուր օրինաչափությունը, բնականաբար, նույն հաջողությամբ չի աշխատում ինչպես գերպետական համակարգերի, այնպես էլ այն պետությունների դեպքում, որոնց պետական մտքի հիմքում ընկած են հեռատեսական սկզբունքներ: Վերջիններիս լավագույն նմուշ է Թուրքիայի Հանրապետությունը: Որպես օրինակ՝ պատկերացրեք՝ եթե Թուրքիայի քաղաքական դաշտի լուրջ ուժերից գեթ մեկն արտաքին քաղաքականության կոնտեքստում բացասաբար դիրքորոշված լիներ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցի նկատմամբ, ապա ինչպիսի արտաքին միջամտությունների և քաղաքական վայրիվերումների դեմ հանդիման էր կանգնելու Թուրքիան: Այս կարգի պետությունների պարագայում արտաքին և ներքին քաղաքականությունների միջև փոխկապակցվածությունը դրված է միանգամայն ռացիոնալ հիմքերի վրա:
Նույնը, ցավոք, չի կարելի լիարժեք ասել Հայաստանի Հանրապետության համար: Վերանկախացած Հայաստանի առաջին նախագահի գործունեության 1991-94թթ. ժամանակահատվածում, երբ ներքին քաղաքական կյանքում համեմատական անդորր էր տիրում, արցախյան ազատագրական պայքարի ռազմական հաջողություններին հաջորդեց հրադադարի բիշքեկյան պայմանագիրը, որն էլ հայ-ադրբեջանական հարաբերություններում դիվանագիտական ամենահաջող ձեռքբերումներից կարելի է համարել: Այս ժամանակահատվածում՝ 1993թ., Թուրքիան, միակողմանիորեն փակելով թուրք-սովետական սահմանը, փաստորեն, թշնամական դիրքեր պարզելով Հայաստանի դեմ, փորձեց ազդել արցախյան հիմնահարցի լուծման վրա, որը չհանգեց որոշակի արդյունքի: Այնուհետև ներքաղաքական առճակատումները, կոպիտ արգելափակումներն իշխանությունների անհեռատես քայլերի պատճառով ամենագռեհիկ արտացոլումներն ունեցան ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում: Իսկ 1996թ. նախագահական ընտրությունների արդյունքով լեգիտիմության լուրջ տագնապներում հայտնված Հայաստանի գլխին անմիջապես փաթաթվեց արցախյան հարցի «փուլային» լուծման չափազանց վտանգավոր փաթեթը, որից ձերբազատվել հնարավոր դարձավ միայն 1998թ. իշխանափոխությամբ:
ՀՀ երկրորդ նախագահի ժամանակաշրջանում արդեն չկար լեգիտիմության տագնապ: Իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունները բիրտ առճակատման մակարդակից փոխադրվեցին քաղաքական պայքարի մակարդակ, դեմոկրատական համեմատաբար լայն ազատություններ տրվեցին հասարակությանը, և սոցիալ-տնտեսական կյանքն աստիճանաբար բնականոն հուն մտավ: Սույն ժամանակաշրջանում Հայաստանը հանգրվան առ հանգրվան կայուն դիրքեր նվաճեց արտաքին քաղաքականության մեջ, և ՀՀ դիվանագիտական կորպուսի ու Հայ դատի հանձնախմբերի սերտ համագործակցության շնորհիվ Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան և մի շարք այլ եվրոպական պետություններ տարաբնույթ եղանակներով պաշտոնապես ճանաչեցին Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը:
Հենց միայն այսքանը բավարար հիմք է տալիս եզրակացնելու, որ Հայաստանի նման նորանկախ և ազգային տնտեսությամբ ու պետական այլ ռեսուրսներով առանձնապես աչքի չընկնող պետությունների պարագայում արտաքին քաղաքականության ոլորտում գործադրված ճնշումները կարող են ներքին քաղաքականության մեծ փոփոխություններ առաջացնել, իսկ ներքին անկայուն քաղաքականությունն էլ իր հերթին բավարար հիմք դառնալ արտաքին ճնշումներին ենթարկվելու համար:
Այս պարզ քաղաքագիտական օրինաչափության հերթական արգասիքը կարելի է համարել հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված վերջին զարգացումները: Արտաքին քաղաքականության ոլորտում «հարևանների հետ զրոյական պրոբլեմներ» տեսության ջատագով Թուրքիայի իսլամիստական իշխանությունները շատ արագ արձագանքեցին ՀՀ երրորդ նախագահի 2008թ. մոսկովյան հայտարարությանը:
Կարևոր է իմանալ, որ այդ ժամանակ գոյակցում էին մի քանի մանր ու խոշոր պարադիգմաներ։
Առաջինպարադիգմա. Վրաստանի մեկուսացման նպատակով շրջանցիկ կոմունիկացիաների նախագծման փորձերը Ռուսաստանի ոչ թե անվտանգության, այլ ֆինանսագործարարական շրջանակներին բերել էին այն համոզման, որ եթե Հայաստանն իր արտաքին քաղաքականությունից իսպառ հանի նոր ու վաղեմի հիմնահարցերն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ապա պարարտ հող է ստեղծվելու Թուրքիայի հետ ցամաքային ուղի ձևավորելու համար: Միջպետական առևտրական բարձր մակարդակով փոխհամաձայնությունները որոշ հիմք են տալիս կռահելու, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների բարեկարգման երկվորյակ գաղափարները հենց ակունք են առել ռուսական նշված շրջանակներից:
Երկրորդպարադիգմա. ԱՄՆ-ը վերջին տասնամյակներում շահագրգռված է ադրբեջանական և միջինասիական էներգետիկ ռեսուրսների հարցով: Ռազմավարական այս ընդհանուր ֆոնին գումարվել էր մեկ այլ համգամանք ևս՝ նորընտիր նախագահ Օբամային ձերբազատել Ցեղասպանություն եզրի գործածման պարտավորությունից, ինչն ավելի քան հիսուն տարվա ռազմաքաղաքական դաշնակցին դնելու էր նեղ կացության մեջ: Հետևաբար ռուսական նշված երկվորյակ գաղափարները մեծ հետաքրքրություններ առաջացրին ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության շրջանակներում, և արդյունքում նույն գաղափարները շրջանառության մեջ դրվեցին Մեթյու Բրայզայի՝ «երկու գործընթաց՝ երկու տարբեր արագություններով» տեսության տեսքով: Դրան առընթեր՝ նախնական չհրապարակված համաձայնություններ գոյացան Օբամա-Մեդվեդև հանդիպման ընթացքում՝ կռահել տալով, որ հայ-թուրքական գործընթացը տնօրինվելու է ԱՄՆ-ի, իսկ հայ-ադրբեջանականը՝ Ռուսաստանի ղեկավարությամբ:
Երրորդպարադիգմա. Նոր հազարամյակում Ռուսաստանի հետ ապրանքափոխանակման ծավալները մի քանի մլրդ դոլարի հասցնելու ախորժակ ունեցող Թուրքիան գտնվում էր գլխավորաբար Եվրոպայի ճնշումների տակ՝ թուրք-խորհրդային փակ սահմանը վերաբացելու ուղղությամբ: Սակայն Թուրքիան, հավատարիմ իր դիվանագիտության հնավանդ մտակեցվածքին, ձգտում էր սահմանը բացելու դիմաց Հայաստանից կորզել առավելագույնը:
Չորրորդպարադիգմա. Լեգիտիմության լուրջ տագնապում հայտնված, նախագահ Ջորջ Բուշից շնորհավորական ուղերձ չստացած և դրան խիստ նշանակություն տվող ՀՀ նորընտիր նախագահը, բնականաբար, ձգտում էր մի կերպ վերականգնել Հայաստանի պետական հեղինակությունը և արտաքին քաղաքականության դիրքերը:
Սույն պարադիգմաների զուգակցման համար միայն մեկ հնարավորություն գոյություն ուներ՝ հիմնովին փոփոխման ենթարկել Հայաստանի պետական միտքը, որն էլ ենթադրում էր տարբերակել ազգային ու պետական շահերը և վերանայել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգը: Հակառակ դեպքում իշխանության պատրաստի ռեալ ալտերնատիվ կհամարվեր ծայրահեղ ընդդիմությունը, որն այդ օրերին զբաղված էր եվրաատյանների դռները թակելով: Պետական մտքի և արտաքին քաղաքականության այդպիսի բեկումնային մի փոփոխություն, ըստ ՀՀ գործադիր իշխանության կոալիցիայի ներքին պայմանավորվածության, ենթադրում էր կոալիցիոն բոլոր ուժերի համաձայնությունը: Բնականաբար, ՀՅ Դաշնակցությունը դադարեցրեց իր մասնակցությունը գործադիր կոալիցիային:
Ահա այստեղ ի հայտ է գալիս արտաքին և ներքին քաղաքականությունների փոխկապակցվածության մեկ այլ ուշագրավ փաստ ևս: Եթե 2008թ. մարտ-ապրիլին ձևավորվող կոալիցիային ՀՅ Դաշանկցության մասնակցությունն իշխանության առանցքային ուժի տեսակետից համարվում էր կենաց-մահու խնդիր, Հայաստանի քաղաքական կյանքի կայունության պահպանման երաշխիք, ապա ընդամենը մեկ տարի անց՝ 2009թ. ապրիլին, կոալիցիան թողնելու մասին Դաշնակցության որոշումը նույն իշխանական առանցքային ուժի կողմից ընդունվեց ամենայն սառնասրտությամբ: Բուն պատճառն այն էր, որ մինչ այդ արդեն կայուն երաշխիքներ էին ձեռք բերվել իշխանությունների գոյատևման համար: Մարդու իրավունքներն առատորեն խախտող և հակադեմոկրատական համարվող հայաստանյան իշխանություններն արդեն դարձան «վստահելի» պարտնյորներ միջազգային մասշտաբով:
Էլ ո՞ւմ էր պետք Դաշնակցությունը:
Իշխանությունների առանցքային ուժի մանր ու խոշոր խոսնակները, ովքեր հետընտրական փուլում սուսիկ-փուսիկ ուժ էին հավաքում հավանական առնետավազքին մասնակցելու համար, հայ-թուրքական հարաբերությունների այդ տոթ ամռանն այլևս սկսեցին խելք սովորեցնել և «Հայրենիքի գաղափար» դասավանդել ՀՅ Դաշնակցությանը:
Անմիջապես հսկողության տակ վերցվեցին հեռուստատեսությունները, և գործի անցան նախաստորագրված արձանագրությունները գովերգող, իշխանությունների քայլերն արդարացնող պաշտոնյաներն ու կուսակցական գործիչները, քաղաքագետներն ու իշխանության համակրանքը վայելող գիտնականները: Տարօրինակն այն էր, որ երբեմն նույնիսկ իրենք չէին հավատում իրենց ասածներին, բայց վեց շաբաթ շարունակ պնդում էին այն թյուր տեսակետը, թե այս արձանագրություններում նախապայմաններ չկան: Այս գործին էին լծված Հանրային խորհուրդը, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան, բուհական խորհուրդները, գործող ու նախկին վարչապետները, քաղաքական կոալիցիայի կուսակցությունները և նույնիսկ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Բոլոր այն ուժերն ու քաղաքական գործիչները, ովքեր դեմ էին արտահայտվում նախաստորագրված արձանագրություններին, ովքեր մատնանշում էին դրանցում առկա նախապայմանները, ներկայացվում էին իբրև հայ-թուրքական սահմանի բացման և, հետևաբար, Հայաստանի զարգացման հակառակորդներ, մեր ժողովրդի ու երկրի ապագայի հանդեպ անտարբերներ: Օրինակ՝ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հասավ այնտեղ, որ հայտարարեց, թե ինքը 1960-ականներից է փայփայում Թուրքիայի հետ բարեկամանալու երազանքը, և նրանք, ովքեր այդ երազանքը կատարվելուց օրեր առաջ դեմ են սահմանները բացելուն, իրականում կողմ են, որ հայերը մնան որպես սարերից կառչած ժողովուրդ:
Ծիծաղաշարժ պարզունակությամբ, նույնիսկ մանկամիտ լավատեսությամբ էր քարոզվում սահմանի բացման հարցը, կարծես դա, իրոք, առանց նախապայմանների բացվելու է շուտով: «Հայ-թուրքական սահմանը փակվել է Ղարաբաղի օկուպացիայի հետևանքով և կբացվի միայն այդ օկուպացիայի վերացումից հետո»,-հենց այսքան մեկեն, առանց որևէ սեթևեթանքի Էրդողանը թուրքերի երկրորդ մայրաքաղաքում՝ Բաքվում, արդարացավ իր եղբայրակիցների առջև «ֆուտբոլային» դիվանագիտության պատճառով նրանց հասցված վիրավորանքի համար: Իսկ արտգործնախարար Դավութօղլուն իր երկրի խորհրդարանում հայտարարեց. «Թեկուզ աշխարհն էլ փուլ գա, Թուրքիան կպահի Ադրբեջանին տված իր խոստումը»:
Մեթյու Բրայզան դեռ շատ ավելի վաղ՝ 2008թ. դեկտեմբերի 23-ին, ի լուր աշխարհի հայտնեց իր հռչակավոր տեսությունը կարգավորման գործընթացների մասին: Նրա կարծիքով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները «զուգահեռ» են, սակայն ունեն տարբեր արագություններ: Նույն Մեթյու Բրայզան 2009թ. փետրվարի 18-ին, կրկնելով իր տեսությունը, հայտնեց. «Խոսելով երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման մասին՝ ես նկատի չունեմ սահմանների բացումը, քանի որ սահմանի բացումը տեղի կունենա ավելի ուշ»:
Հետագայում էլ նույն Մեթյու Բրայզան «ճանապարհային քարտեզի» հրապարակումից հետո հայտարարեց. «Ապրիլի 22-ին Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք է բերվել համաձայնություն հարաբերությունների կարգավորման շուրջ: Սահմանների բացումն այդ գործընթացի մի մասն է, սակայն հետագա փուլում: Ըստ ճանապարհային քարտեզի՝ շտապելու որևէ բան չկա»:
2010թ. հունվարի 12-ին ՀՀ սահմանադրական դատարանը քննության առավ հայ-թուրքական հարաբերությունների հարցը և հայտարարեց իր իրավական դիրքորոշումներն այդ մասին: Սույն դիրքորոշումներում արձանագրությունների առարկա է ամրագրվել դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և ընդհանուր փաստացի սահմանի բացումը: Ապա իրավական գնահատականներ են տրվել արձանագրություններում առկա հիմնական մտահոգություններին: Մտահոգություններ, որոնք բազմիցս արծարծվեցին Հայաստանի և սփյուռքի տարբեր քաղաքական կուսակցությունների, գործիչների և մտավորականության միջոցով: Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներն ապացուցեցին նաև, որ, այնուամենայնիվ, արձանագրությունների տողատակերում առկա են թուրքական նախապայմաններ: Եթե գոյություն չունենային այդպիսիք, ապա ինչո՞վ կարելի է բացատրել հունվարի 12-ին Թուրքիայի արտգործնախարարության բուռն հակազդեցությունը Սահմանադրական դատարանի վճռի դեմ:
Այս հանգամանքները մեզ բերում են եզրակացության, որ ներքաղաքական դաշտի անբնականոնության պայմաններում հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս կուրսի միջոցով հնարավոր է՝ ազգային և պետական մտքի ու շահի լուրջ վերանայումներ պարտադրվեն հայկական կողմին: ՀՀ արտաքին ներկայիս քաղաքականության զարգացումները լավագույնս ցույց են տալիս, որ վաղը՝ արցախյան հարցի հանգուցալուծման պահին, հնարավոր է՝ ազգովին հայտնվենք առավել վտանգավոր իրավիճակներում: Մյուս կողմից՝ վավերացման գործը ներքին քաղաքականության ապակայունացման միջոցով տապալելն էլ թերևս մեծացնելու է արտաքին ճնշումների չափը, և, ըստ այդմ, արդյունքը լինելու է նույնը: Ըստ ամենայնի՝ նախընտրելի է, որ սխալ կուրսի սրբագրման գործը կատարվի հենց ստորագրող իշխանությունների ձեռամբ, որի համար պետական հեռատեսություն և միասնական կամք է հարկավոր: Ահա այս հանգրվանում դատական իշխանության տված որոշման, քաղաքական ուժերի տեսակետների և համայն հայության արծարծած մտահոգությունների նկատմամբ գործադիր և օրենսդիր իշխանությունների անտարբերությունն ընդամենը խոցելի է դարձնելու անկախ պետականության գաղափարական հիմքերը:
ՀՀ արտաքին և ներքին քաղաքակա– նությունների փոխկապակցվածության հարցը հայ-թուրքական հարաբերությունների լույսի տակ
Հին ժամանակներում արտաքին քաղաքականությունը համարվում էր թագավորի, միապետի մենաշնորհյալ մարզանքը, որին մասնակացելու իրավունք չունեին պետական մյուս այրերը: Թագավորն էր տնօրինում հարևան երկրների հետ փոխհարաբերությունների ողջ ճակատագիրը' պատերազմներ հայտարարում, խաղաղության դաշինքներ կնքում և այլն:
Նոր ժամանակներում՝ մինչև Երկրորդ աշխարհամարտը, արտաքին քաղաքականության ոլորտը համարվում էր անկախ ինստիտուտ, ուր ներառվում էին հիմնականում երկրի շնորհալի դիվանագետները, պետական ձեռներեց այրերը: Նրանք, ներքին քաղաքական կյանքից գրեթե անկախ, ղեկավարում էին իրենց պատկան ոլորտի գործունեությունը:
Սառը պատերազմի ժամանակաշրջանում արտաքին և ներքին քաղաքականության ոլորտները համարվում էին հստակ սահմաններով բաժանվող, միջդիսցիպլինար համակարգեր, որոնց գործունեության համադրումը կատարում էր գերատեսչական ֆունկցիաներով օժտված մի կենտրոնական ուղեղ:
Ներկայիս «նոր աշխարհակարգի» պայմաններում չափազանց դժվար է տարանջատել արտաքին և ներքին քաղաքականության ոլորտները, հստակ ջրբաժան գծել նրանց միջև: Այս երկու ոլորտներն այլևս պետք է համարել մեկը մյուսի շարունակություն, մեկը մյուսով պայմանավորվող և մեկը մյուսին ենթակա: Այս նոր պայմաններում, օրինակ, երբ հայտարարվում է որևէ երկրի ներպետական ընտրությունների մասին տեղեկանք, անմիջապես տվյալ երկրի հետ կապված միջազգային կամ միջպետական արտաքին գործընթացներն սկսում են դանդաղեցվել, սառեցվել կամ պայմանավորվել ընտրությունների արդյունքներով: Մյուս կողմից էլ երկրի գործադիր և նույնիսկ օրենսդիր իշխանությունների քաղաքական ուղղությունը հաճախ համապատասխանեցվում է արտաքին քաղաքականությանը:
Այս համընդհանուր օրինաչափությունը, բնականաբար, նույն հաջողությամբ չի աշխատում ինչպես գերպետական համակարգերի, այնպես էլ այն պետությունների դեպքում, որոնց պետական մտքի հիմքում ընկած են հեռատեսական սկզբունքներ: Վերջիններիս լավագույն նմուշ է Թուրքիայի Հանրապետությունը: Որպես օրինակ՝ պատկերացրեք՝ եթե Թուրքիայի քաղաքական դաշտի լուրջ ուժերից գեթ մեկն արտաքին քաղաքականության կոնտեքստում բացասաբար դիրքորոշված լիներ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցի նկատմամբ, ապա ինչպիսի արտաքին միջամտությունների և քաղաքական վայրիվերումների դեմ հանդիման էր կանգնելու Թուրքիան: Այս կարգի պետությունների պարագայում արտաքին և ներքին քաղաքականությունների միջև փոխկապակցվածությունը դրված է միանգամայն ռացիոնալ հիմքերի վրա:
Նույնը, ցավոք, չի կարելի լիարժեք ասել Հայաստանի Հանրապետության համար: Վերանկախացած Հայաստանի առաջին նախագահի գործունեության 1991-94թթ. ժամանակահատվածում, երբ ներքին քաղաքական կյանքում համեմատական անդորր էր տիրում, արցախյան ազատագրական պայքարի ռազմական հաջողություններին հաջորդեց հրադադարի բիշքեկյան պայմանագիրը, որն էլ հայ-ադրբեջանական հարաբերություններում դիվանագիտական ամենահաջող ձեռքբերումներից կարելի է համարել: Այս ժամանակահատվածում՝ 1993թ., Թուրքիան, միակողմանիորեն փակելով թուրք-սովետական սահմանը, փաստորեն, թշնամական դիրքեր պարզելով Հայաստանի դեմ, փորձեց ազդել արցախյան հիմնահարցի լուծման վրա, որը չհանգեց որոշակի արդյունքի: Այնուհետև ներքաղաքական առճակատումները, կոպիտ արգելափակումներն իշխանությունների անհեռատես քայլերի պատճառով ամենագռեհիկ արտացոլումներն ունեցան ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում: Իսկ 1996թ. նախագահական ընտրությունների արդյունքով լեգիտիմության լուրջ տագնապներում հայտնված Հայաստանի գլխին անմիջապես փաթաթվեց արցախյան հարցի «փուլային» լուծման չափազանց վտանգավոր փաթեթը, որից ձերբազատվել հնարավոր դարձավ միայն 1998թ. իշխանափոխությամբ:
ՀՀ երկրորդ նախագահի ժամանակաշրջանում արդեն չկար լեգիտիմության տագնապ: Իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունները բիրտ առճակատման մակարդակից փոխադրվեցին քաղաքական պայքարի մակարդակ, դեմոկրատական համեմատաբար լայն ազատություններ տրվեցին հասարակությանը, և սոցիալ-տնտեսական կյանքն աստիճանաբար բնականոն հուն մտավ: Սույն ժամանակաշրջանում Հայաստանը հանգրվան առ հանգրվան կայուն դիրքեր նվաճեց արտաքին քաղաքականության մեջ, և ՀՀ դիվանագիտական կորպուսի ու Հայ դատի հանձնախմբերի սերտ համագործակցության շնորհիվ Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան և մի շարք այլ եվրոպական պետություններ տարաբնույթ եղանակներով պաշտոնապես ճանաչեցին Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը:
Հենց միայն այսքանը բավարար հիմք է տալիս եզրակացնելու, որ Հայաստանի նման նորանկախ և ազգային տնտեսությամբ ու պետական այլ ռեսուրսներով առանձնապես աչքի չընկնող պետությունների պարագայում արտաքին քաղաքականության ոլորտում գործադրված ճնշումները կարող են ներքին քաղաքականության մեծ փոփոխություններ առաջացնել, իսկ ներքին անկայուն քաղաքականությունն էլ իր հերթին բավարար հիմք դառնալ արտաքին ճնշումներին ենթարկվելու համար:
Այս պարզ քաղաքագիտական օրինաչափության հերթական արգասիքը կարելի է համարել հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված վերջին զարգացումները: Արտաքին քաղաքականության ոլորտում «հարևանների հետ զրոյական պրոբլեմներ» տեսության ջատագով Թուրքիայի իսլամիստական իշխանությունները շատ արագ արձագանքեցին ՀՀ երրորդ նախագահի 2008թ. մոսկովյան հայտարարությանը:
Կարևոր է իմանալ, որ այդ ժամանակ գոյակցում էին մի քանի մանր ու խոշոր պարադիգմաներ։
Առաջին պարադիգմա. Վրաստանի մեկուսացման նպատակով շրջանցիկ կոմունիկացիաների նախագծման փորձերը Ռուսաստանի ոչ թե անվտանգության, այլ ֆինանսագործարարական շրջանակներին բերել էին այն համոզման, որ եթե Հայաստանն իր արտաքին քաղաքականությունից իսպառ հանի նոր ու վաղեմի հիմնահարցերն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ապա պարարտ հող է ստեղծվելու Թուրքիայի հետ ցամաքային ուղի ձևավորելու համար: Միջպետական առևտրական բարձր մակարդակով փոխհամաձայնությունները որոշ հիմք են տալիս կռահելու, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների բարեկարգման երկվորյակ գաղափարները հենց ակունք են առել ռուսական նշված շրջանակներից:
Երկրորդ պարադիգմա. ԱՄՆ-ը վերջին տասնամյակներում շահագրգռված է ադրբեջանական և միջինասիական էներգետիկ ռեսուրսների հարցով: Ռազմավարական այս ընդհանուր ֆոնին գումարվել էր մեկ այլ համգամանք ևս՝ նորընտիր նախագահ Օբամային ձերբազատել Ցեղասպանություն եզրի գործածման պարտավորությունից, ինչն ավելի քան հիսուն տարվա ռազմաքաղաքական դաշնակցին դնելու էր նեղ կացության մեջ: Հետևաբար ռուսական նշված երկվորյակ գաղափարները մեծ հետաքրքրություններ առաջացրին ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության շրջանակներում, և արդյունքում նույն գաղափարները շրջանառության մեջ դրվեցին Մեթյու Բրայզայի՝ «երկու գործընթաց՝ երկու տարբեր արագություններով» տեսության տեսքով: Դրան առընթեր՝ նախնական չհրապարակված համաձայնություններ գոյացան Օբամա-Մեդվեդև հանդիպման ընթացքում՝ կռահել տալով, որ հայ-թուրքական գործընթացը տնօրինվելու է ԱՄՆ-ի, իսկ հայ-ադրբեջանականը՝ Ռուսաստանի ղեկավարությամբ:
Երրորդ պարադիգմա. Նոր հազարամյակում Ռուսաստանի հետ ապրանքափոխանակման ծավալները մի քանի մլրդ դոլարի հասցնելու ախորժակ ունեցող Թուրքիան գտնվում էր գլխավորաբար Եվրոպայի ճնշումների տակ՝ թուրք-խորհրդային փակ սահմանը վերաբացելու ուղղությամբ: Սակայն Թուրքիան, հավատարիմ իր դիվանագիտության հնավանդ մտակեցվածքին, ձգտում էր սահմանը բացելու դիմաց Հայաստանից կորզել առավելագույնը:
Չորրորդ պարադիգմա. Լեգիտիմության լուրջ տագնապում հայտնված, նախագահ Ջորջ Բուշից շնորհավորական ուղերձ չստացած և դրան խիստ նշանակություն տվող ՀՀ նորընտիր նախագահը, բնականաբար, ձգտում էր մի կերպ վերականգնել Հայաստանի պետական հեղինակությունը և արտաքին քաղաքականության դիրքերը:
Սույն պարադիգմաների զուգակցման համար միայն մեկ հնարավորություն գոյություն ուներ՝ հիմնովին փոփոխման ենթարկել Հայաստանի պետական միտքը, որն էլ ենթադրում էր տարբերակել ազգային ու պետական շահերը և վերանայել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգը: Հակառակ դեպքում իշխանության պատրաստի ռեալ ալտերնատիվ կհամարվեր ծայրահեղ ընդդիմությունը, որն այդ օրերին զբաղված էր եվրաատյանների դռները թակելով: Պետական մտքի և արտաքին քաղաքականության այդպիսի բեկումնային մի փոփոխություն, ըստ ՀՀ գործադիր իշխանության կոալիցիայի ներքին պայմանավորվածության, ենթադրում էր կոալիցիոն բոլոր ուժերի համաձայնությունը: Բնականաբար, ՀՅ Դաշնակցությունը դադարեցրեց իր մասնակցությունը գործադիր կոալիցիային:
Ահա այստեղ ի հայտ է գալիս արտաքին և ներքին քաղաքականությունների փոխկապակցվածության մեկ այլ ուշագրավ փաստ ևս: Եթե 2008թ. մարտ-ապրիլին ձևավորվող կոալիցիային ՀՅ Դաշանկցության մասնակցությունն իշխանության առանցքային ուժի տեսակետից համարվում էր կենաց-մահու խնդիր, Հայաստանի քաղաքական կյանքի կայունության պահպանման երաշխիք, ապա ընդամենը մեկ տարի անց՝ 2009թ. ապրիլին, կոալիցիան թողնելու մասին Դաշնակցության որոշումը նույն իշխանական առանցքային ուժի կողմից ընդունվեց ամենայն սառնասրտությամբ: Բուն պատճառն այն էր, որ մինչ այդ արդեն կայուն երաշխիքներ էին ձեռք բերվել իշխանությունների գոյատևման համար: Մարդու իրավունքներն առատորեն խախտող և հակադեմոկրատական համարվող հայաստանյան իշխանություններն արդեն դարձան «վստահելի» պարտնյորներ միջազգային մասշտաբով:
Էլ ո՞ւմ էր պետք Դաշնակցությունը:
Իշխանությունների առանցքային ուժի մանր ու խոշոր խոսնակները, ովքեր հետընտրական փուլում սուսիկ-փուսիկ ուժ էին հավաքում հավանական առնետավազքին մասնակցելու համար, հայ-թուրքական հարաբերությունների այդ տոթ ամռանն այլևս սկսեցին խելք սովորեցնել և «Հայրենիքի գաղափար» դասավանդել ՀՅ Դաշնակցությանը:
Անմիջապես հսկողության տակ վերցվեցին հեռուստատեսությունները, և գործի անցան նախաստորագրված արձանագրությունները գովերգող, իշխանությունների քայլերն արդարացնող պաշտոնյաներն ու կուսակցական գործիչները, քաղաքագետներն ու իշխանության համակրանքը վայելող գիտնականները: Տարօրինակն այն էր, որ երբեմն նույնիսկ իրենք չէին հավատում իրենց ասածներին, բայց վեց շաբաթ շարունակ պնդում էին այն թյուր տեսակետը, թե այս արձանագրություններում նախապայմաններ չկան: Այս գործին էին լծված Հանրային խորհուրդը, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան, բուհական խորհուրդները, գործող ու նախկին վարչապետները, քաղաքական կոալիցիայի կուսակցությունները և նույնիսկ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Բոլոր այն ուժերն ու քաղաքական գործիչները, ովքեր դեմ էին արտահայտվում նախաստորագրված արձանագրություններին, ովքեր մատնանշում էին դրանցում առկա նախապայմանները, ներկայացվում էին իբրև հայ-թուրքական սահմանի բացման և, հետևաբար, Հայաստանի զարգացման հակառակորդներ, մեր ժողովրդի ու երկրի ապագայի հանդեպ անտարբերներ: Օրինակ՝ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հասավ այնտեղ, որ հայտարարեց, թե ինքը 1960-ականներից է փայփայում Թուրքիայի հետ բարեկամանալու երազանքը, և նրանք, ովքեր այդ երազանքը կատարվելուց օրեր առաջ դեմ են սահմանները բացելուն, իրականում կողմ են, որ հայերը մնան որպես սարերից կառչած ժողովուրդ:
Ծիծաղաշարժ պարզունակությամբ, նույնիսկ մանկամիտ լավատեսությամբ էր քարոզվում սահմանի բացման հարցը, կարծես դա, իրոք, առանց նախապայմանների բացվելու է շուտով: «Հայ-թուրքական սահմանը փակվել է Ղարաբաղի օկուպացիայի հետևանքով և կբացվի միայն այդ օկուպացիայի վերացումից հետո»,-հենց այսքան մեկեն, առանց որևէ սեթևեթանքի Էրդողանը թուրքերի երկրորդ մայրաքաղաքում՝ Բաքվում, արդարացավ իր եղբայրակիցների առջև «ֆուտբոլային» դիվանագիտության պատճառով նրանց հասցված վիրավորանքի համար: Իսկ արտգործնախարար Դավութօղլուն իր երկրի խորհրդարանում հայտարարեց. «Թեկուզ աշխարհն էլ փուլ գա, Թուրքիան կպահի Ադրբեջանին տված իր խոստումը»:
Մեթյու Բրայզան դեռ շատ ավելի վաղ՝ 2008թ. դեկտեմբերի 23-ին, ի լուր աշխարհի հայտնեց իր հռչակավոր տեսությունը կարգավորման գործընթացների մասին: Նրա կարծիքով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները «զուգահեռ» են, սակայն ունեն տարբեր արագություններ: Նույն Մեթյու Բրայզան 2009թ. փետրվարի 18-ին, կրկնելով իր տեսությունը, հայտնեց. «Խոսելով երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման մասին՝ ես նկատի չունեմ սահմանների բացումը, քանի որ սահմանի բացումը տեղի կունենա ավելի ուշ»:
Հետագայում էլ նույն Մեթյու Բրայզան «ճանապարհային քարտեզի» հրապարակումից հետո հայտարարեց. «Ապրիլի 22-ին Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք է բերվել համաձայնություն հարաբերությունների կարգավորման շուրջ: Սահմանների բացումն այդ գործընթացի մի մասն է, սակայն հետագա փուլում: Ըստ ճանապարհային քարտեզի՝ շտապելու որևէ բան չկա»:
2010թ. հունվարի 12-ին ՀՀ սահմանադրական դատարանը քննության առավ հայ-թուրքական հարաբերությունների հարցը և հայտարարեց իր իրավական դիրքորոշումներն այդ մասին: Սույն դիրքորոշումներում արձանագրությունների առարկա է ամրագրվել դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և ընդհանուր փաստացի սահմանի բացումը: Ապա իրավական գնահատականներ են տրվել արձանագրություններում առկա հիմնական մտահոգություններին: Մտահոգություններ, որոնք բազմիցս արծարծվեցին Հայաստանի և սփյուռքի տարբեր քաղաքական կուսակցությունների, գործիչների և մտավորականության միջոցով: Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներն ապացուցեցին նաև, որ, այնուամենայնիվ, արձանագրությունների տողատակերում առկա են թուրքական նախապայմաններ: Եթե գոյություն չունենային այդպիսիք, ապա ինչո՞վ կարելի է բացատրել հունվարի 12-ին Թուրքիայի արտգործնախարարության բուռն հակազդեցությունը Սահմանադրական դատարանի վճռի դեմ:
Այս հանգամանքները մեզ բերում են եզրակացության, որ ներքաղաքական դաշտի անբնականոնության պայմաններում հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս կուրսի միջոցով հնարավոր է՝ ազգային և պետական մտքի ու շահի լուրջ վերանայումներ պարտադրվեն հայկական կողմին: ՀՀ արտաքին ներկայիս քաղաքականության զարգացումները լավագույնս ցույց են տալիս, որ վաղը՝ արցախյան հարցի հանգուցալուծման պահին, հնարավոր է՝ ազգովին հայտնվենք առավել վտանգավոր իրավիճակներում: Մյուս կողմից՝ վավերացման գործը ներքին քաղաքականության ապակայունացման միջոցով տապալելն էլ թերևս մեծացնելու է արտաքին ճնշումների չափը, և, ըստ այդմ, արդյունքը լինելու է նույնը: Ըստ ամենայնի՝ նախընտրելի է, որ սխալ կուրսի սրբագրման գործը կատարվի հենց ստորագրող իշխանությունների ձեռամբ, որի համար պետական հեռատեսություն և միասնական կամք է հարկավոր: Ահա այս հանգրվանում դատական իշխանության տված որոշման, քաղաքական ուժերի տեսակետների և համայն հայության արծարծած մտահոգությունների նկատմամբ գործադիր և օրենսդիր իշխանությունների անտարբերությունն ընդամենը խոցելի է դարձնելու անկախ պետականության գաղափարական հիմքերը:
Կարեն Հ. Խանլարյան՝
ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակի» խմբագիր
Թեհրան
ՀՈՒՍԿ-ի «Վաչիկ Ղարաբեգյան» սրահ
2010թ., հունվարի 29