Քաղաքական

17.12.2017 20:08


Շառլ Ազնավուրը քննադատել է Հայաստանի իշխանություններին

Շառլ Ազնավուրը քննադատել է Հայաստանի իշխանություններին

Երբ մեկը երկու ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ, ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականին այս ամիս տված հարցազրույցում նշել է ֆրանսահայ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը՝ դա անընդունելի համարելով:

«Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Իսկ դրա պատասխանատվությունը կկրեն Հայաստանի ղեկավարները»,-ասել է Ազնավուրը:

Աշխարհահռչակ շանսոնյեի խոսքով, ինքն այս թեմայի շուրջ խոսել է Հայաստանի ղեկավարների հետ․ «Ես նրանց չեմ խնայում: Ասում եմ այն, ինչ որ մտածում եմ»:

Մանրամասները՝ Ազատություն-ում։

Այս խորագրի վերջին նյութերը