Կարծիք

15.12.2017 08:28


Ես էսպիսի բան չէի տեսել՝ արտագաղթում են ու տանում են նաև իրենց սառնարանը

Ես էսպիսի բան չէի տեսել՝ արտագաղթում են ու տանում են նաև իրենց սառնարանը

- Ես էսպիսի բան չէի տեսել: Առավոտը մարդ տարա աերոպորտ, մեկ էլ տեսա մի ընտանիք երկրից գնում ա, արտագաղթում ա, ու տանում են նաև իրենց սառնարանը:
Շշմել էի: Էն որ Գյումրիից ավտոբուսներով գնում են ու իրենց հետ վերմակ-դոշակ են տանում՝ գիտեի, բայց որ սամալյոտով իրենց սառնարանն էլ հետներն են տանում՝ առաջին անգամ էի տեսնում:
Չդիմացա, մոտեցա ու հարցնում եմ՝ ախպեր ջան, դուք գնում եք՝ ձեր գործն ա, բայց սառնարանը ինչի՞ եք տանում: Էդ մարդը պատարսխանեց՝ մենք մեր խալադելնիկին ենք սովոր: Ես էլ ասեցի՝ ախր, գոնե էդ սառնարանը թողեիք, 2040 թիվը հեսա քթներիս մոտ ա, գոնե էդ մարդահաշիվ կլիներ,-կեսօրին զարմացած պատմեց մեր տաքսիստ հարևանը:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը