Քաղաքական

14.12.2017 20:49


ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցի ազատազրկվածներին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցի ազատազրկվածներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերին այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ազգությամբ ադրբեջանցի ազատազրկվածներին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը:

Նրա խոսքով՝ hամաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և հնարավորություն ընձեռի կապ ապահովել ազատազրկվածների և նրանց հարազատների միջև:

Նշենք, որ հայկական և ադրբեջանական կողմերում ներկայումս պաշտոնապես ազատազրկման մեջ են 5 քաղաքացիներ՝ ներառյալ 2014թ.-ին Արցախի սահմանը ապօրինաբար հատած և քրեական միշարք հանցագործությունների համար դատապարտված Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը:

Այս խորագրի վերջին նյութերը