Լրահոս

02.02.2010 14:03

Բարեգործական ՀԿ–ները շատանում են

Հունվարի 21-ին բարեգործական ՀԿ-ների շարքը համալրեց ևս մեկը՝ «Երիտասարդ համալսարանականների միավորումը»։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԿ-ի նախագահ Գևորգ Մելիքյանն ասել է, թե իրենք ավելի քան 100 անդամ ունեն։

-«Երիտասարդական համալսարանականների միավորումը» ոչ միայն բարեգործական ակցիաներ է իրականացնում, որի շնորհիվ ուսանողները կարող են որևէ կերպ աջակցել սոցիալական խնդիրներ ունեցող մարդկանց, այլև ակտիվացնում է ուսանողությանը։ Մենք կարծում ենք, որ ուսանողը պետք է ակտիվ լինի ոչ միայն քաղաքական, այլև սոցիալական պրոցեսնրում,-նշել է նա։

Իսկ թե որտեղից են բարեգործության համար գումար հայթայթում, Գևորգ Մելիքյանը պատասխանել է, թե մարդիկ են հագուստներ տրամադրում՝ սոցիալապես անապահով խավին տրամադրելու համար։

Նա վստահեցրել է, որ ամեն մեծ գործ էլ փոքրից է սկսվում, և շահագրգիռ անձանց, մեծահարուստներին կոչ է արել աջակցուցյուն ցուցաբերել։

Այն հարցին, թե չե՞ն վախենում, որ մեծահարուստներից օգնություն ստանալով՝ կդառնան նրանց PR գործիքը, Գևորգ Մելքոնյանը պատասխանել է, թե մեծահարուստները PR-ի կարիք չեն զգում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։