Կարծիք

14.12.2017 08:24


Դարը փոխվեց, բայց ֆիդայականության բռի տարատեսակը մնաց

Դարը փոխվեց, բայց ֆիդայականության բռի տարատեսակը մնաց

Դարը փոխվեց, բայց ֆիդայականության բռի տարատեսակը մնաց:
Այն էլ՝ օրենսդիր մարմնում:
Էն բռի ֆիդայինների տեսակը, որոնց ժամանակին ասում էին «թիկունքը թալանող», բայց մյուս կողմից էլ գեներալի կոչում էին տալիս:
Դարը փոխվեց, բայց էս բռակ-ֆիդայի-դեպուտատներից ամեն մեկի թիկունքին մի լպստած-պուդրայած-փողկապավոր ջահելի ես տեսնում, որոնք ԱԺ վերելակի կոճակն են սեղմում, որպեսզի նախամարդ հիշեցնող իրենց շեֆերը մտնեն վերելակ, իսկ մինչ այդ՝ նույն ուսյալ-լակեյները լուրջ դեմքով զուգարանի դուռն են բացում, որ «երկրապայ» շեֆերը իրենց իմացած «ուբոռնիում» պետքերը հոգան: Դրանից առաջ էլ օսլայած լակեյները զգոն կեցվածքով հետևում են «ինտերվյուին», որ տալիս են չոբան սալդաֆոնները:
Դարը փոխվեց, բայց լրագրող-լրագրողուհիները դեռ վազում են էս բռակ-գեներալների հետևից, որ վերջիններս իրենց մի քիչ «ծիծղացնեն» ու իրենք էլ հաճույք ստանան:
Բա այսքանից հետո ինչո՞ւ չեն կարող բռի ֆիդայինները սեփական թաթը կրծքին զարկելով գոչել.
-Աղչի ջան, էս պետությունը ե՛ս եմ սարքե...

Իհարկե՛, դուք եք սարքել ու դրա համար էլ մինչև հիմա Հայաստան պետությունը դեռ 21-րդ դար չի հասել:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը