Շարմազանովը պարբերաբար հայտարարում է, որ ՀՀԿ-ի առաջնորդն անփոխարինելի է: Թե ինչու է նա այդքան շատ կրկնում «անփոխարինելիության» մասին, դժվար չէ կռահել. նշանակում է փոխարինելիության հարց է առաջ քաշվել:
Հարկ է նկատել, որ անփոխարինելիության մասով Սերժ Սարգսյանն օրիգինալ չէ: Ժողովրդավարական մշակույթով չփայլող երկրներում կուսակցական առաջնորդները (նաև՝ երկրի ղեկավարները) միշտ էլ անփոխարինելի են լինում, մինչև որ նրանք Աստծո կամ ոտքի ելած ժողովրդի միջամտությամբ չեն փոխարինվում (երբեմն հանդիպում ենք նաև պալատական հեղաշրջումների): Հայաստանը բացառություն չէ:
Մեզանում անփոխարինելի են կուսակցական գրեթե բոլոր առաջնորդները: Նրանք, պատկերավոր ասած, թթվի քարի նման նստած են իրենց դիրքում ու չեն շարժվում:
Տեղի են ունենում զանազան քաղաքական գործընթացներ, և կուսակցությունները տարատեսակ արդյունքներ են գրանցում այդ գործընթացներում, սակայն առաջնորդները մնում են անփոփոխ:
Բոլորը խոսում են այն մասին, որ ՀՀԿ ղեկավարը չի ուզում հեռանալ, այսինքն՝ ուզում է անփոխարինելի դառնալ, բայց չեն ուզում նկատել, որ անփոխարինելիության սինդրոմով տառապում է քաղաքական վերնախավ կոչվածի 99 տոկոսը: Նայեք ընդդիմադիր կոչված կուսակցական հատվածի ուղղությամբ: Դրանց առաջնորդները մեկ անգամ տանից դուրս են եկել, դարձել են կուսղեկավար ու այլևս տուն չեն վերադարձել:
Այնպես որ զարմանալ պետք չէ, որ իշխանական լծակներով օժտված և այդ լծակներից լիուլի օգտվող ՀՀԿ ղեկավարը չի ուզում հեռանալ: Հատկապես որ քաղաքական դաշտն անապատ է հիշեցնում:
Ինչ մնում է Շարմազանովի հայտարարություններին, ապա ճիշտ կլինի, որ նա անփոխարինելիության թեմայով իր հայտարարություններն անի ՀՀԿ ժողովների ժամանակ: Չէ՞ որ նրա խոսքերի հասցեատերը ՀՀԿ-ական է: Հետևաբար՝ չարժե հայ ժողովրդի ականջը սղոցել:
Անփոխարինելի՞ է արդյոք առաջնորդը

Կորյուն Մանուկյան