Լրահոս

02.02.2010 10:42


Բարաք Օբաման Կոնգրեսին առաջարկել է 40 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին

 

Երեկ հրապարակվել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի առաջարկած 2011թ. ֆինանսական տարվա բյուջեի ծրագիրը: Մասնավորապես, ԱՄՆ նախագահն առաջարկում է 40 մլն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին, ինչը 10 մլն դոլարով ավելի է, քան նախագահի նախորդ տարվա առաջարկը, թեև 1 մլն դոլարով ավելի քիչ է, քան անցած տարվա՝ Կոնգրեսի հաստատած բյուջեն։
Այդ մասին հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:

Օբամայի առաջարկած բյուջեն նաև ավելի քիչ է, քան ակնկալում էին Միացյալ Նահանգներում գործող ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները՝ 70 մլն դոլար։

Ինչպես նշված է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հաղորդագրությունում, ԱՄՆ նախագահի բյուջետային ծրագրի համաձայն' Հայաստանին և Ադրբեջանին հավասար ֆինանսական ռազմական օգնության է հատկացվում' յուրաքանչյուրին 3,5 մլն դոլար: Հավասարության սկզբունքը չի պահպանվել Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման համար նախատեսված բյուջեում. Ադրբեջանին այդ նպատակով կհատկացվի 900 հազ. դոլար, Հայաստանին՝ 450 հազ. դոլար:

Ըստ «Asbarez.com»-ի

Այս խորագրի վերջին նյութերը