Վերջապես գտնվեց Հայաստանում առկա խնդիրների բուն պատճառը: Դա ՀՀ քաղաքացիների մեծ մասի թամբալությունն է և լավին չձգտելու հատկությունը: Մարդիկ չեն ֆայմում, որ ավելի լավ է լինել առողջ և հարուստ, քան հիվանդ և աղքատ: Արդյունքում՝ վատ են ապրում, իշխանությունն ի՞նչ անի:
«Նայում ես՝ օրինակ, այս տանն էլ կա մի տղամարդ, երկու հասուն երեխա, մյուս տանն էլ, այդ համայնքում, կարծես, հողը գրեթե նույնն է, ոռոգման վիճակը նույնն է, նույն կարկուտն է գալիս, չգիտեմ, նույն չորային եղանակներն են լինում, բայց մեկը ապրում է շատ լավ տան մեջ, իսկ մյուսի վիճակը ուղղակի խղճահարություն է հարուցում: Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել»,-Հայաստանում ստեղծված իրավիճակի և աղքատության բարձր մակարդակի գնահատականն է տրվել ամենաբարձր մակարդակով (սա այն հայտնի անեկդոտն է հիշեցնում «այս երկրում միայն երկու հոգու աշխատելու» մասին):
Փաստորեն, սրանից հետո պաշտոնապես ոչ թե փորձելու են վերացնել աղքատությունը ծնող պատճառները կամ օգնել աղքատներին, այլ սկսելու են կշտամբել նրանց՝ «ինքներդ եք մեղավոր» ծրագրի շրջանակներում:
Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ չեն ուզում աշխատել ու դրա համար էլ վատ են ապրում: Հայ ժողովրդի մեծ մասը գնում է, ռուսաստաններում անում է ցանկացած գործ, որպեսզի տունը պահի, բայց պարզվում է՝ նա ստացել է «թամբալ» որակումն ու արժանի է կշտամբանքի:
Չե՞ն ամաչում մարդիկ, որ արտագաղթում են: Չէ՞ որ այս նույն երկրում, նույն երկնքի տակ ստեղծվել է իշխանավորների դրախտավայր: Իշխանավորներն ապրում են շատ լավ տան մեջ, իսկ ահա մյուսների վիճակն ուղղակի խղճահարություն է առաջացնում: Բա այսպես ո՞նց կլինի: Ո՞նց կարելի է չկշտամբել այդ անբաշար մարդկանց:
Ախր մեր երկրում չկա հաջողված բիզնես, որի հետևում իշխանավոր չէ: Ախր շա՜տ խելացի են պաշտոնավորները՝ վերից վար: Միայն իրենք են այս երկրում աշխատում, մնացածները թամբալ են և պետք է քննադատվեն՝ չաշխատելու համար:
Նույնն, ի դեպ, կարելի է ասել քաղաքական ուժերի մասին: Նայում ես, օրինակ, նույն երկրում կուսակցություններ կան գրանցված, ընտրություններին մասնակցում են նույն Սահմանադրության ու Ընտրական նույն օրենսգրքի պայմաններում, բայց արի ու տես, որ մեկն անընդհատ լիքը տոկոսներ է «հավաքում», իսկ մյուսները չեն կարողանում դա անել ու իշխանությունը վերցնել: Վերջիններիս պետք է կշտամբել շատ տոկոսներ «չխփելու» համար: Դրանք չեն բաշարում 10.000 դրամ բաժանել, թաղի տղերքին օգտագործել ու պետական ապարատն աշխատեցնել ընտրությունների ժամանակ: Ու հենց պարտվում են, չեն կարողանում իշխանությունը փողոցով վերցնել այնպես, ինչպես դա արվում է այլ երկրներում:
Չէ՛, իրոք, որ ՀՀ քաղաքացիներն են ամեն ինչում մեղավոր: Եթե հանդուրժում են այս վիճակը, ուրեմն մեղավոր են:
Հայաստանյան քաղաքական հանելուկ

Հայկ Ուսունց