Լրահոս

02.02.2010 11:03

Թուրքիան իր բանակցողին ուղղարկել է ԱՄՆ և Շվեյցարիա

Թուրքական NTV հեռուստաընկերությունը, հղում անելով իր անանուն աղբյուրներին, տեղեկություն է տարածել Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաի ԱՄՆ և Շվեյցարիա կատարած գաղտնի այցելությունների մասին։ Դրանց նպատակը՝ հայ-թուրքական արձանագրությունների շուրջ բանակցություններն են։ Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների քննարկումն արդեն ուղեկցվել է լուրջ բանավեճերով։ Պաշտոնական Անկարան միջազգային բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարում է, որ արձանագրությունների վավերացումը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Հայաստանը Ղարաբաղի հարցում կգնա զիջումների։

ԱՄՆ և Շվեյցարիա գործուղղված Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաի անունը չի նշվում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։