Հանրապետական կուսակցության վերնախավին, եթե տկլոր ձմեռվա ցրտին Սիբիր էլ քշեն, Հայաստանում ախ ասող չի լինի
Ասում են՝ օրերս Ռուսաստանի սահմանը հատելիս ստորացվել է, այսպես կոչված, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ Վերջինիս, չնայած իր բարձր դիրքին, ռուս սերժանտը պարտադրել է հանել գոտին։ Ոմանք դա համարում էին վիրավորանք Հայաստանի հասցեին, բայց վերջին հաշվով, դա հայ ժողովրդի վեջին չէր, որովհետև ժողովուրդը ոչ մի հարազատություն չի զգում այդ մարդկանց նկատմամբ, այլ առիթի և հնարավորության դեպքում ոչ միայն կհանի նրանց գոտիները, այլև դրանից էլ դենը կգնա։
Մի երկրում, ուր բռնաբարված է քաղաքական ընտրությունների համակարգը, կան տասնյակների հասնող քաղբանտարկյալներ, 30 տոկոս աղքատություն և այդ աղքատության վրա կայֆեր բռնող, այսպես կոչված, Ազգային ժողովի պատգամավորներ, այդ երկրի քաղաքական վերնախավի նկատմամբ չի կարող հարգանք լինել։
Տարիներ առաջ Ռուսաստանում հայ վարորդին կանացի խալաթով դատարան բերելը բողոքի ալիք բարձրացրեց Հայաստանում, որովհետև էդ մարդու մեջ ժողովուրդը տեսավ իր հարազատին, որը օրվա հացը վաստակելու համար հասել էր Ռուսաստանի չոլերը, բայց Հանրապետական կուսակցության վերնախավին, եթե տկլոր ձմեռվա ցրտին Սիբիր էլ քշեն, Հայաստանում ախ ասող չի լինի, այլ՝ միայն բուռն ծափողջյուններ։

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից