Վահագն Խաչատրյան. «Այստեղ աթոռակռվի խնդիր չկա, լուծվում է Հայաստանի Հանրապետության ճակատագիրը»
Երևանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը «Իրավունք դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները ՀԱԿ-ի համար քաղաքական միջոցառում է, ևս մեկ անգամ ապացուցելու, որ 2008թ. նախագահական ընտրություններում հաղթել է Լևոն Տեր-Պետրոսյանը.
- Գիտենք, որ իշխանություններն ամեն ինչ անելու են իրենց թեկնածուին անցկացնելու համար, սակայն մենք պատրաստվում ենք հաղթել, և հաղթելու ենք։ Երևանում կեղծելը միշտ էլ դժվար է եղել,- ասել է նա։
Անդրադառնալով ընտրություններին Ժառանգություն կուսակցության հետ միասնական ցուցակով հանդես գալուն՝ նա նշել է, որ բանակցությունները դեռ շարունակվում են։
–Միավորվելու հնարավորություններ դեռ կան։ Համագործակցության կասկած չկա, ցուցակի շուրջ բանակցությունները շարունակվում են։
Նախկին քաղաքապետը նշել է նաև, որ ընտրություններին ՀԱԿ-ի շանսերն ավելի բարձր է գնահատում, քանի որ իրենց ցուցակը գլխավորում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։