Քաղաքական

08.12.2017 17:48


Վիեննայում հանդիպել են Նալբանդյանն ու Լավրովը

Վիեննայում հանդիպել են Նալբանդյանն ու Լավրովը

Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհդրի 24-րդ նիստի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպմանն արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղությունների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։

Իսկ Վիեննայում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև 2017 թվականին տեղի ունեցած հանդիպումը դրական քայլ է համարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

«Ցանկացած հակամարտությունում անհրաժեշտ է հենվել ընդհանուր մոտեցումների վրա: Դրանցից առաջինը հակամարտող երկրների միջև ուղիղ երկխոսությունն է, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում գոյություն ունի: Իհարկե, այն մեզ դեռևս լուրջ առաջընթաց չի տալիս, սակայն փաստը, որ այս տարի երկխոսությունը տեղի է ունեցել նախագահների և բազմիցս նաև արտգործնախարարների մակարդակով, մեզ դրական է թվում: Շարունակելու ենք աշխատել այն ուղղությամբ, որը ենթադրում է Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հավաքական մոտեցումը»,- հայտարարել է Լավրովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը