Ասում ես՝ գնաճ, ասում են՝ գնաճը աղքատների վրա չի ազդում
Ասում ես՝ գնաճ, ասում են՝ գնաճը աղքատների վրա չի ազդում, իրենք առանց այդ էլ միս, կարագ, բենզին ու մնացած բաները առաջ էլ չէին կարողանում գնել․․․
Ասում ես՝ ցածր թոշակ, նպաստ, ասում են՝ թող դրսում աշխատող երեխաներն օգնեն իրենց ծեր ծնողներին․․․
Ասում ես՝ արտագաղթ, ասում են՝ բա դուք չգիտե՞ք, թե Ֆրանսիայում, Շվեյցարիայում ինչ արտագաղթ կա․․․
Ասում ես՝ ինչո՞ւ ձեր սիրասունները չեն ծառայում,ասում են՝ ալերգիա ունեն․․․
Ասում ես՝ աղքատ երկրում ձեզ որտեղի՞ց միլիոնանոց հայտարարագրերը,ասում են նվեր ենք ստացել․․․
Ասում ես՝ ինչո՞ւ ես որդուդ հետ մեր հաշվին խոսել, ասում են՝ 3G-ն է մեղավոր․․․
Մի քիչ էլ որ շատ բան ես ասում ու պահանջում, ասում են՝ դե որ խելոք չես մնում, ուրեմն կա՛մ զինված խմբի անդամ ես, կա՛մ, առնվազն, իգլա ունես, մի խոսքով տեռորիստ ես․․․

Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից