2018 թ․ պետբյուջեի նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, դեմ՝ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները (տեսանյութ)
Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 6-ին կայացած նիստում ավարտվել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական քննարկումը․ այն քվեարկության է դրվել դեկտեմբերի 8-ին:
Բյուջեին կողմ են քվեարկել իշխող կոալիցիայի անդամները՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, դեմ՝ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները: Այն ընդունվել է 64կողմ, 35 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Պատգամավորների անհատական քվեարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Նշենք, որ 2018թ. բյուջեի նախագծով ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ 285 մլն դրամ, որից հարկային եկամուտների և պետական տուրքի գծով ծրագրված է 1 տրիլիոն 248 մլրդ 500.0 մլն դրամ: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 465 մլրդ 200 մլն դրամ, պակասուրդը՝ 156, 9 մլրդ դրամ:
2018 թ․ պետբյուջեի նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, դեմ՝ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները (տեսանյութ)
Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 6-ին կայացած նիստում ավարտվել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական քննարկումը․ այն քվեարկության է դրվել դեկտեմբերի 8-ին:
Բյուջեին կողմ են քվեարկել իշխող կոալիցիայի անդամները՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, դեմ՝ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները: Այն ընդունվել է 64 կողմ, 35 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

7or.am