Քաղաքական

06.12.2017 20:18


Վիեննայում կայացել է Նալբանդյանի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ

Վիեննայում կայացել է Նալբանդյանի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ

Վիեննայում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ։

Քննարկվել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։

Ըստ արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Կողմերը շարունակել են մտքերի փոխանակումը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։

Անդրադարձ է արվել այսօր երեկոյան նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։

Այս խորագրի վերջին նյութերը