Եթե մի կողմ դնենք ֆորսմաժորային զարգացումները (որոնց հավանականությունը միշտ էլ մեծ է Հայաստանում), ապա 2018-ից ձևավորվող քաղաքական իշխանության կառուցվածքային հարցը լուծվել է, ինչպես նաև հայտնի է դարձել իշխանության, այսպես ասած, հայտացուցակը: Ընդ որում՝ շատ վաղուց:
Իշխանության հարցը լուծվեց «ռեյտինգային ջիգիթների», 10.000-ական դրամների, քաղաքական հաճախորդների, քաղաքական անմեղսունակների և քաղաքական հետապնդումների օգնությամբ: Հետևաբար՝ քաղաքական տգիտության դրսևորում է այն հարցադրումը, թե ով է վերցնելու իշխանությունը 2018-ի ապրիլից հետո:
Քաղաքական իշխանության կազմն ու բնույթը հայտնի է, բայց անհայտ է մնում, թե ինչպիսի ներքին գզվռտոցներ կլինեն և ինչպիսին կլինի այդ գզվռտոցի «դեցիբելը»: Մնացած առումներով ամեն ինչ պարզ է ու հասկանալի:
Այլ հարց է՝ արդյոք այդ պարզությունից և հասկանալիությունից մեր պետությունն ու հանրությունը շահելո՞ւ են, թե՞ ոչ: Դրա պատասխանն էլ, կարծես թե, վաղուց հայտնի է: Հայաստանում անհայտ բան չկա: Գործ ունենք ոչ մի անհայտով հավասարման հետ: Կամ էլ՝ կրկեսի:
Եվ ամենակարևորի մասին: Ինչքա՞ն կդիմանա Հայաստանն այս առանց անհայտով հավասարման բեռի տակ:
2018-ի ապրիլ. ոչ մի անհայտով հավասարում

Հայկ Ուսունց