Առաջիկայում «Ժառանգություն» կուսակցությունն արտահերթ համագումար կգումարի։ Այս մասին այսօր լրագրողների ներկայությամբ ասել է նույն կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
-Առաջիկա համագումարից հետո որոշակի բյուրեղացում կլինի,-այսպես է պատասխանել Ր. Հովհաննիսյանը հարցին, թե հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ որոշումից հետո Դաշնակցության և «Ժառանգության» տեսակետները փոխվե՞լ են։ Հնարավո՞ր է, որ նրանց համագործակցությունն ավարտվի։
-Եթե Դաշնակցությունն ու «Ժառանգությունը» քաղաքական հասուն ուժեր են (իսկ ես հույս ունեմ, որ հասուն են), որքան էլ սխալներ և թերացումներ ունեն, իրենք այս հարցին լուծում պետք է գտած լինեին։ Բայց, ցավոք, Հայաստանի խորհրդարանն իր ղեկավարությամբ նաև պատվիրակության անդամներով գնացին մեղսակցային գործարքի։ Համագործակցությունը կարելի է. ես միշտ հավատացել եմ, որ սա Դաշնակցություն-«Ժառանգություն» կամ «Ժառանգություն»- ՀԱԿ խնդիրը չէ, այլ ավելի լայն՝ արժեքային, բովանդակային համագործակցություն պետք է լինի։ Հույս ունեմ, որ մենք կգտնենք այդ մայրուղին։ Բայց ներկա դրությամբ այն, ինչ տեղի ունեցավ Ստրասբուրգում, վախկոտություն էր։ Սա մենք ենք, սա մեր դիմանկարն է։ Ինչ վերաբերում է արձանագրություններին, ես չգիտեմ, թե Դաշնակցության տեսակետն ինչպիսի հոլովույթ պետք է ունենա։ «Ժառանգությունը» դեմ է ոչ թե «կողմ վերապահումներով», այլ դե՛մ է, և մենք դեմ կմնանք։
Առաջիկայում «Ժառանգությունն» արտահերթ համագումար կգումարի

7or.am