Լրահոս

04.12.2017 11:17


BMW-ն բախվել է Նորագավիթի «Գաի պոստի» պատին. կա 1 զոհ, 1 վիրավոր

BMW-ն բախվել է Նորագավիթի «Գաի պոստի» պատին. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փողոցի բնակիչ, 21-ամյա Հրաչյա Գևորգյանը BMW մակնիշի 35 MT 464 համարանիշի ավտոմեքենայով Նորագավիթի Ճանապարհային Ոստիկանության անշարժ պահակետի մոտ բախվել է բետոնե պատին, այնուհետև մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել պահակետի դիմաց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոը տեղում մահացել է., իսկ վարորդ Հ. Գևորգյանը վթարից 2 ժամ անց դեպքի վայրում հայտնեց, որ ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար էլ Ճանապարհային ոստիկանները դեպքի վայր հրավիրեցին 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր նրան տեղափոխեցին Էրեբունի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ BMW ի վարորդ Հ. Գրիգորյանն ու վթարի հետևանքով մահացած նրա ուղևորը, ում անունը Մխո է, Արարատի մարզում ծանր հանցագործություն են կատարել. իրենց ավտոմեքենան են նստեցրել Գորիս քաղաքի բնակիչ, 42-ամյա Կորյուն Շավունցին, ով, ըստ տեղեկությունների՝ ՌԴ քաղաքացի է և վերադառնալիս է եղել Հայաստան: Արդեն Արարատի մարզում Կ. Շավունցին հարվածելով՝ իջեցրել են ավտոմեքենայից ու նրա ապրանքները հափշտակելով՝ դիմել են փախուստի:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը