Բյուզանդական կայսր Հուստինիանոսը 534թ․ իր ժառանգական իրավունքի վերաբերյալ կոդեքսի XXI Novella-ում, ասում է, որ Հայաստանը զուրկ է օրենքներից և կիրառում է բարբարոսական սովորույթ։ --------------------------------------- Դրանից առաջ՝ --------------------------------------- 444-ին Շահապիվանի եկեղեցական ժողովն է տեղի ունենում, որտեղ հայերն իրենց իրավական հարաբերությունները սկսում են կարգավորել եկեղեցական կանոններով, այսինքն՝ աշխարհիկ օրենքներն ու իշխանությունը զիջելով օտարներին։ Ում օրենքով ապրում ես, իշխանությունն էլ նրանն է:
Կանոններից 6-ը ամբողջությամբ (Ա, Բ, ԺԴ, ԺԶ, ԺԷ և ԺԸ), իսկ 4-ը՝ մասամբ (Թ, ԺԳ, ԺԹ, Ի) վերաբերում են հոգևորականներին, որոնց գործած կանոնական խախտումների և հանցանքների համար նախատեսված են կանոնական և քրեական պատիժներ՝ համապատասխան պատժաչափերով։
9 կանոն ամբողջությամբ և 4-ը՝ մասամբ, ազատների՝ իշխանների և շինականների մասին են՝ զանազան պատժաչափերի սահմանումով։ Ընդ որում, շինականների համար նախատեսվել է մարմնական պատիժ՝ ծեծ, իսկ ազատներին՝ միայն խրատ, տուգանք և ապաշխարհություն։
Ժողովի որոշումների համաձայն, բոլոր տեսակի տուգանքներն անցնելու էին հիմնարկներին (եկեղեցիներին, գոդենոցներին, ծերանոցներին)՝ որպես նրանց եկամտի մասնակի աղբյուր, իսկ առանձին դեպքերում էլ տուգանքի որոշ մասը նախատեսվում էր բաժանել աղքատներին։ ---------------------------------- Իսկ դրանից առաջ՝ ---------------------------------- Արտաշես Դ (422-428) լինելով անփորձ պատանի՝ հարուցել է հայ նախարարների դժգոհությունը։ Նրանք Պարսից շահ Վռամից պահանջել են գահազրկել Արտաշեսին։ Վռամը Տիզբոնում դատական ատյանի է կանչել Հայոց թագավորին և կաթողիկոսին։ Արտաշեսը թեև հերքել է իր դեմ հարուցած ամբաստանությունները, բայց գահազրկվել է։ Հայաստանում վերացավ Արշակունյաց թագավորությունը։ Հայաստանը դարձել է մարզպանություն, և բռնագրավվել են Արշակունյաց արքունի գանձերը։
Ինչ է դա նշանակում` նախարարներն իրենց իրավունքների մի մասից չեն ցանկանում հրաժարվել, այսինքն ապրել սեփական օրենքներով, գահազրկում են իրենց թագավորին ու արդյունքում հայտնվում են ուրիշների տիրապետության տակ: ----------------------------------------------------- Ավարայրի ճակատամարտի բնույթը՝ 451 ------------------------------------------------------ Ավարայրի ճակատամարտի էությունը հետևյալն էր. խոշոր ֆեոդալներն իրենց սեփականությունը պահպանելու համար ապստամբել են Պարսկաստանի դեմ, որը նրանց թուլացնելու համար փորձում էր մասնատել նրանց կալվածքները: Սակայն, քանի որ Հազկերտը Հռոմի ազդեցությունից հայերին կտրելու համար նաև պահանջել է կրոնափոխ լինել, նրանք մտել են ամենախոշոր կալվածատերի` եկեղեցու տանիքի տակ ու այդ պայքարը ստացել է կրոնական երանգ` հակապարսկական ու պրոհռոմեական:
Հետագայում, երբ նույն քաղաքականությունը սկսել են բյուզանդացիները կիրառել` սեփականության ժառանգության կարգի փոփոխությամբ (Հուստինիանոսի կոդեքսի համաձայն), խոշոր ֆեոդալները արդեն անցել են Պարսկաստանի կողմը` եկեղեցու հովանավորությամբ (Պարսկաստանում հատուկ արտոնություններ էին տվել եկեղեցուն և ֆեոդալներին), որը նույնպես ստացել է կրոնական երանգ` հակաքաղքեդոնականություն: Երկու դեպքում էլ նախարարական տներն իրենց ունեցվածքի մասնատման քաղաքականության դեմ էին պայքարում:
------------------ Մեր օրերը ----------------------------- Սահմանադրության փոփոխությամբ հաստատվում է Օլիգարխների իշխանություն՝ վերացնելով նախագահական կառավարման ձևը՝ անցնելով օլիգարխական՝ պառլամենտական կառավարման (քանի որ ընտրական համակարգը, ըստ էության, վերացված է և տեղերը ամրագրվում են տեղական ու համազգային հեղինակություններին)։
Սեփականությունը Հայաստանում հանրության կողմից անօրինական է համարվում (կոռուպցիա, նեպոտիզմ, սեփականության և իշխանության սերտաճում), ինչի պատճառով այդ հանրությանը պետք է դուրս մղել կառավարման համակարգից, որպեսզի ազդեցություն չունենա։
Զուգահեռաբար Սահմանադրությամբ ինքնության՝ (ըստ էության քաղաքացիությունը) սահմանվում է եկեղեցական կարգով (Հոդված 18․ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը ․․․․․ ազգային ինքնության պահպանման գործում)։
Հիշեցնենք, որ Սահմանադրությունը իրավական փաստաթուղթ է և սահմանաումներն ունեն իրավական բնույթ, իսկ «ազգությունը» իրավական ակտերում նշանակում է «քաղաքացիություն»։
Մնում է կատարել հաջորդ քայլը՝ ում ենք հանձնելու Հայաստանը` ԵԱՏՄ-ին, ԵՄ-ին, Իրանին, Թուրքիային, թե Չինաստանին, որպեսզի երաշխավորի հայերի կրոնական իրավունքները (ըստ Սահմանադրության տրամաբանության՝ քաղաքացիությունը), հովանավորի օլիգարխներին, տեղական ֆեոդալներին ու նրանց պաշտպանի թշնամիներից։
Սեփականության իրավունքը Հայաստանում՝ առաջ և հիմա
Բյուզանդական կայսր Հուստինիանոսը 534թ․ իր ժառանգական իրավունքի վերաբերյալ կոդեքսի XXI Novella-ում, ասում է, որ Հայաստանը զուրկ է օրենքներից և կիրառում է բարբարոսական սովորույթ։
---------------------------------------
Դրանից առաջ՝
---------------------------------------
444-ին Շահապիվանի եկեղեցական ժողովն է տեղի ունենում, որտեղ հայերն իրենց իրավական հարաբերությունները սկսում են կարգավորել եկեղեցական կանոններով, այսինքն՝ աշխարհիկ օրենքներն ու իշխանությունը զիջելով օտարներին։ Ում օրենքով ապրում ես, իշխանությունն էլ նրանն է:
Կանոններից 6-ը ամբողջությամբ (Ա, Բ, ԺԴ, ԺԶ, ԺԷ և ԺԸ), իսկ 4-ը՝ մասամբ (Թ, ԺԳ, ԺԹ, Ի) վերաբերում են հոգևորականներին, որոնց գործած կանոնական խախտումների և հանցանքների համար նախատեսված են կանոնական և քրեական պատիժներ՝ համապատասխան պատժաչափերով։
9 կանոն ամբողջությամբ և 4-ը՝ մասամբ, ազատների՝ իշխանների և շինականների մասին են՝ զանազան պատժաչափերի սահմանումով։ Ընդ որում, շինականների համար նախատեսվել է մարմնական պատիժ՝ ծեծ, իսկ ազատներին՝ միայն խրատ, տուգանք և ապաշխարհություն։
Ժողովի որոշումների համաձայն, բոլոր տեսակի տուգանքներն անցնելու էին հիմնարկներին (եկեղեցիներին, գոդենոցներին, ծերանոցներին)՝ որպես նրանց եկամտի մասնակի աղբյուր, իսկ առանձին դեպքերում էլ տուգանքի որոշ մասը նախատեսվում էր բաժանել աղքատներին։
----------------------------------
Իսկ դրանից առաջ՝
----------------------------------
Արտաշես Դ (422-428) լինելով անփորձ պատանի՝ հարուցել է հայ նախարարների դժգոհությունը։ Նրանք Պարսից շահ Վռամից պահանջել են գահազրկել Արտաշեսին։ Վռամը Տիզբոնում դատական ատյանի է կանչել Հայոց թագավորին և կաթողիկոսին։ Արտաշեսը թեև հերքել է իր դեմ հարուցած ամբաստանությունները, բայց գահազրկվել է։ Հայաստանում վերացավ Արշակունյաց թագավորությունը։ Հայաստանը դարձել է մարզպանություն, և բռնագրավվել են Արշակունյաց արքունի գանձերը։
Ինչ է դա նշանակում` նախարարներն իրենց իրավունքների մի մասից չեն ցանկանում հրաժարվել, այսինքն ապրել սեփական օրենքներով, գահազրկում են իրենց թագավորին ու արդյունքում հայտնվում են ուրիշների տիրապետության տակ:
-----------------------------------------------------
Ավարայրի ճակատամարտի բնույթը՝ 451
------------------------------------------------------
Ավարայրի ճակատամարտի էությունը հետևյալն էր. խոշոր ֆեոդալներն իրենց սեփականությունը պահպանելու համար ապստամբել են Պարսկաստանի դեմ, որը նրանց թուլացնելու համար փորձում էր մասնատել նրանց կալվածքները: Սակայն, քանի որ Հազկերտը Հռոմի ազդեցությունից հայերին կտրելու համար նաև պահանջել է կրոնափոխ լինել, նրանք մտել են ամենախոշոր կալվածատերի` եկեղեցու տանիքի տակ ու այդ պայքարը ստացել է կրոնական երանգ` հակապարսկական ու պրոհռոմեական:
Հետագայում, երբ նույն քաղաքականությունը սկսել են բյուզանդացիները կիրառել` սեփականության ժառանգության կարգի փոփոխությամբ (Հուստինիանոսի կոդեքսի համաձայն), խոշոր ֆեոդալները արդեն անցել են Պարսկաստանի կողմը` եկեղեցու հովանավորությամբ (Պարսկաստանում հատուկ արտոնություններ էին տվել եկեղեցուն և ֆեոդալներին), որը նույնպես ստացել է կրոնական երանգ` հակաքաղքեդոնականություն: Երկու դեպքում էլ նախարարական տներն իրենց ունեցվածքի մասնատման քաղաքականության դեմ էին պայքարում:
------------------
Մեր օրերը
-----------------------------
Սահմանադրության փոփոխությամբ հաստատվում է Օլիգարխների իշխանություն՝ վերացնելով նախագահական կառավարման ձևը՝ անցնելով օլիգարխական՝ պառլամենտական կառավարման (քանի որ ընտրական համակարգը, ըստ էության, վերացված է և տեղերը ամրագրվում են տեղական ու համազգային հեղինակություններին)։
Սեփականությունը Հայաստանում հանրության կողմից անօրինական է համարվում (կոռուպցիա, նեպոտիզմ, սեփականության և իշխանության սերտաճում), ինչի պատճառով այդ հանրությանը պետք է դուրս մղել կառավարման համակարգից, որպեսզի ազդեցություն չունենա։
Զուգահեռաբար Սահմանադրությամբ ինքնության՝ (ըստ էության քաղաքացիությունը) սահմանվում է եկեղեցական կարգով (Հոդված 18․ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը ․․․․․ ազգային ինքնության պահպանման գործում)։
Հիշեցնենք, որ Սահմանադրությունը իրավական փաստաթուղթ է և սահմանաումներն ունեն իրավական բնույթ, իսկ «ազգությունը» իրավական ակտերում նշանակում է «քաղաքացիություն»։
Մնում է կատարել հաջորդ քայլը՝ ում ենք հանձնելու Հայաստանը` ԵԱՏՄ-ին, ԵՄ-ին, Իրանին, Թուրքիային, թե Չինաստանին, որպեսզի երաշխավորի հայերի կրոնական իրավունքները (ըստ Սահմանադրության տրամաբանության՝ քաղաքացիությունը), հովանավորի օլիգարխներին, տեղական ֆեոդալներին ու նրանց պաշտպանի թշնամիներից։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից