Լրահոս

03.12.2017 20:21


Երևանում որդին փորձել է գազօջախը բաց թողնելու միջոցով ինքնասպան լինել. նրան փրկել է մայրը

Երևանում որդին փորձել է գազօջախը բաց թողնելու միջոցով ինքնասպան լինել. նրան փրկել է մայրը

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակվող 64-ամյա Հասմիկ Գ.-ն, մտնելով տուն, կարողացել է կանխել որդու՝ 35-ամյա Կարեն Ք.-ի ինքնասպանության փորձը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կարեն Ք.-ն ինքնասպանություն գործելու նպատակով տանը բաց է թողել գազօջախի գազի հոսքը, որից հետո պոլիէթիլենային տոպրակով փորձել է իրեն խեղդել։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը