Լրահոս

03.12.2017 11:14


Երևանում «Toyota»-ն բախվել է դեսպանատան «Mercedes»-ին, այնուհետև` կայանված «Opel»-ին և կողաշրջվել

Երևանում «Toyota»-ն բախվել է դեսպանատան «Mercedes»-ին, այնուհետև` կայանված «Opel»-ին և կողաշրջվել

Դեկտեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբայան փողոցի բնակիչ՝ 18-ամյա Արսեն Դաշտոյանը իր վարած «Toyota Prado» մակնիշի 44 ZZ 888 համարանիշի ավտոմեքենայով Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության դիմաց բախվել է Երևանի բնակիչ՝ 39-ամյա Էդուարդ Հովհաննիսյանի վարած «Mercedes C-250» մակնիշի 56 D 002 АМ համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով, բախվել կայանված վիճակում գտնվող Արմավիր քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Նորայր Ասատրյանին պատկանող «Opel» մակնիշի 35 LF 142 hամարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Toyota»-ն «Opel»-ը առաջ հրելով և կողաշրջված վիճակում, մի քանի մետր առաջ է ընթացել: Վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Mercedes»-ը հաշվառված է Հայաստանում գործող դեսպանատներից մեկի հաշվեկշռում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը