Լրահոս

03.12.2017 10:52


Արտակարգ դեպք Սյունիքում. 40-ամյա մագլցողը կասկածվում է 30-ամյա կնոջը բռնաբարելու մեջ

Արտակարգ դեպք Սյունիքում. 40-ամյա մագլցողը կասկածվում է 30-ամյա կնոջը բռնաբարելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն է փոխանցվել Ոստիկանության Մեղրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր.օր-ի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը։ Քննիչի որոշմամբ ձերբակալվել է Գորիս քաղաքում հաշվառված, սակայն Ագարակ քաղաքում բնակվող 40-ամյա Սևադա Դադունցը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Սյունիքի մարզի քաղաքներից մեկում 30-ամյա Էմմա Գ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով բռնաբարելու մեջ։ Դեկտեմբերի 2-ին, գիշերը ժամը 02։30-ի սահմաններում Ս. Դադունցը մտել է Էմմա Գ.-ի տուն և սուրճ է պահանջել։ Մերժում ստանալուց հետո նա ներսից փակել տան դուռը, հարձակվել կնոջ վրա, պատառոտել հագուստները և բռնություն գործադրելու եղանակով բռնաբարել նրան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալն աշխատում է «Հայաստանի էլեկտրոցանցեր» ՓԲԸ-ի Ագարակի մասնաճյուղում՝ որպես մագլցող։

Այս խորագրի վերջին նյութերը