Լրահոս

02.12.2017 17:17


Խոշոր ու շղթայական ավտովթար Կարմիր Խաչի մոտ. տուժածների մեջ քահանա կա

Խոշոր ու շղթայական ավտովթար Կարմիր Խաչի մոտ. տուժածների մեջ քահանա կա

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Կարմիր Խաչի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 26-ամյա Վաչագան Բաղդասարյանի վարած ВАЗ 21 06 մակնիշի 34 ՕD 944 համարանիշի , Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 37-ամյա Արմեն Պողոսյանի վարած Opel մակնիշի 34 ZQ 330 համարանիշի և Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ, 44-ամյա Հրանտ Պետրոսյանի վարած Lexus մակնիշի 77 TO 773 համարանիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ, 36-ամյա Ռուդիկ Բադալյանի վարած Mercedes 81 VR 081 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ռ. Բադալյանը մարմնական վնասվածներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Վարորդներից Ա. Պողոսյանը աշխատում է «Իմեքս գրուպ» ՍՊԸ-ում, իսկ Հ. Պետրոսյանը՝ Մալաթիա վարչական շրջանի Սուրբ Աստվածամայր եկեղեցու քահանա է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քահանայի ավտոմեքենայի վրա տեղադրված է եղել գերձայնային ազդանշան:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը