ՀՀԿ փոխնախագահը հնարավոր է համարել, որ արձանագրությունների վավերացման առումով սխալներ լինեն
Հաշվի առնելով, որ ՀՀԿ 12-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ չի սխալվում նաև, ով չի գործում՝ այսօր «7օր»-ը ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանից հետաքրքրվել է, թե կոնկրետ ինքն ինչո՞ւմ է սխալվել։
-Դժվար է ասել։ Կարող է՝ շատ մանր-մունր սխալներ լինեն, բայց առանձնապես տենց չեմ սխալվել ես,- պատասխանել է Ռ. Զոհրաբյանը՝ միաժամանակ նշելով, որ չկա մարդ, որ իր կյանքի ընթացքում չսխալվի։
«Մտավախություն չունե՞ք, որ հայ-թուրքական արձանագրություններին կողմ քվեարկելով՝ սխալ թույլ կտաք»,- «7օր»-ի այս հարցին ի պատասխան էլ ՀՀԿ փոխնախագահն ասել է.
-Այ հենց դրա համար ասված է՝ չի սխալվում նա, ով չի գործում։ Շատ հնարավոր է՝ ինչ-որ սխալներ նաև լինեն, բայց զարգացում պետք է, հարևանի հետ հարաբերություններ պետք են։ Դրա համար ենք մենք գնում դրան։ Սահմանադրական դատարանի որոշումը մեզ համար երաշխիք դարձավ, որ մենք չենք սխալվելու,կամ դա ցուցման նման բան է, որպեսզի մեր հայ պաշտոնյաները, երբ արձանագրությունների հաստատումից հետո կգնա գործունեության շարունակություն, այդպիսի սխալներ չգործեն, ճիշտ կողմնորոշվեն։
ՀՀԿ փոխնախագահը հնարավոր է համարել, որ արձանագրությունների վավերացման առումով սխալներ լինեն
Հաշվի առնելով, որ ՀՀԿ 12-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ չի սխալվում նաև, ով չի գործում՝ այսօր «7օր»-ը ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանից հետաքրքրվել է, թե կոնկրետ ինքն ինչո՞ւմ է սխալվել։
-Դժվար է ասել։ Կարող է՝ շատ մանր-մունր սխալներ լինեն, բայց առանձնապես տենց չեմ սխալվել ես,- պատասխանել է Ռ. Զոհրաբյանը՝ միաժամանակ նշելով, որ չկա մարդ, որ իր կյանքի ընթացքում չսխալվի։
«Մտավախություն չունե՞ք, որ հայ-թուրքական արձանագրություններին կողմ քվեարկելով՝ սխալ թույլ կտաք»,- «7օր»-ի այս հարցին ի պատասխան էլ ՀՀԿ փոխնախագահն ասել է.
-Այ հենց դրա համար ասված է՝ չի սխալվում նա, ով չի գործում։ Շատ հնարավոր է՝ ինչ-որ սխալներ նաև լինեն, բայց զարգացում պետք է, հարևանի հետ հարաբերություններ պետք են։ Դրա համար ենք մենք գնում դրան։ Սահմանադրական դատարանի որոշումը մեզ համար երաշխիք դարձավ, որ մենք չենք սխալվելու, կամ դա ցուցման նման բան է, որպեսզի մեր հայ պաշտոնյաները, երբ արձանագրությունների հաստատումից հետո կգնա գործունեության շարունակություն, այդպիսի սխալներ չգործեն, ճիշտ կողմնորոշվեն։
Արեգնազ Մանուկյան